Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Օգտակար սովորություններ, որոնք կարող են մեզ ավելի երջանիկ դարձնել (մաս 2)

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Շարունակենք մարդուն «երջանկացնող» օգտակար սովորությունների շարքը.

 

  • Լինել ավելի բարի շրջապատող մարդկանց նկատմամբ. 

Կալիֆորնիայում սոցիալական հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահարուստները ավելի հաճախ են խանգարում մյուս մեքենաների երթևեկությանը, հազվադեպ են զիջում մյուս վարորդներին և հետիոտներին և առհասարակ 3 անգամ ավելի հաճախ են իրենց անբարեբարո պահում: Իհարկե, դա բացարձակ չէ, քանի որ բոլոր սոցիալական խավերի մեջ կան է և՛ ալտրուիստներ, և՛ էգոիստներ: Գուցե պատճառը սեփական շահեր հետապնդելու սովորության մեջ է:

Ինչևէ, տարբեր հետազոտություններ ապացուցել են, որ բարյացկամ մոտեցումը, կարեկցանքը, մարդկանց աջակցելն ու օգնելը մեզ պարգևում են խորը և տևական երջանկության զգացում, իմաստավորում են մեր կյանքը: Նույնիսկ հասարակ մանրուքներ, ինչպես օրինակ` օգնել կնոջը ծանր պայուսակի հետ, պահել դուռը անծանոթ մարդու համար, շնորհակալություն հայտնել ավտոբուսի վարորդին, ժպտալ անծանոթ մարդուն ջերմացնում են ինչպե՛ս մեզ, այնպե՛ս էլ մեզ շրջապատող մարդկանց:

 

  • Ավելի ընտրողաբար գնումներ կատարել.

Միլիոնատերեր, գրքերի հեղինակներ Ստիվ Սիբոլդը և Թոմաս Կորլին ուսումնասիրել են մեծահարուստների և աղքատների գումար ծախսելու սովորությունները և պարզել են մի հետաքրքիր փաստ. երբեմն ծախսերն այնքան էլ տրամաբանական չէին: Օրինակ`քիչ վաստակող մարդիկ հաճախ գնում են ցածրօրակ էժան տեխնիկա և հագուստ, ծառայություններ գնելիս (օրինակ` ինտերնետ-պրովայդերից)` ընտրում են ամենամատչելի տարբերակը, որը, սակայն, պահանջելու է լրացուցիչ սպասարկման համար վճարումներ: Այդ սովորություններն ի վերջո բերելու են ավելի մեծ ծախսերի, քանի որ որակյալ ապրանքն ավելի երկար է ծառայում, իսկ ավելի շահավետ պայմանագիրը հետագայում թույլ կտա խնայել:

 

  • Ընտրողաբար մոտենալ շրջապատին.

Երբ Թոմաս Կորլին հավաքում էր նյութեր իր «Փոխի՛ր քո սովորությունները, փոխի՛ր քո կյանքը» գրքի համար, նա բացահայտեց, որ հարուստ մարդիկ ավելի ընտրողաբար են մոտենում իրենց շրջապատին` շփվելով նախաձեռնող, կամքի ուժ ունեցող, հաջողակ մարդկանց հետ, որոնք ստիպում են իրենց դուրս գալ կոմֆորտի զոնայից և զարգանալ: Իսկ աղքատ մարդիկ, սովորաբար, ընտրում են ընկերներին, գործընկերներին և ղեկավարներին առանց շատ երկար մտածելու, նրանց, ում հետ իրենք ավելի հեշտությամբ կարող են շփվել: Բայց կա և ոսկե միջինը. անհրաժեշտ է պահպանել լավ հարաբերություններ մեզ համար կարևոր մարդկանց հետ, սահմանափակել շփումը մեզ համար անընդունելի ձևով իրենց պահող մարդկանց հետ, պարտադիր շփվել այն մարդկանց հետ, ում կցանկանայիք նմանվել:

 

  • Օգտագործել ալտերնատիվ փոխադրամիջոցներ.

ԱՄՆ սոցիալական հարցումների բյուրոն պարզել է, որ ամենահարուստ և ամենաաղքատ խավի մարդիկ բոլորից հաճախ ընտրում են էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ և աշխատանքի հասնում ոտքով կամ հեծանիվով: Բնականաբար, աղքատ մարդիկ դա անում են ստիպված, սակայն մեծահարուստները հատուկ այդպես են որոշում` մտածելով սեփական առողջական վիճակի և շրջակա միջավայրի պահպանման մասին: Միջին եկամուտներ ունեցող մարդիկ ավելի շատ են օգտվում սեփական մեքենաներից կամ տաքսիներից` փոխադրամիջոցների վրա ծախսելով իրենց եկամուտների զգալի մասը:

Միչիգանի համալսարանի հետազոտողները, ինչպես և այլ գիտնականներ հայտնաբերել են ուղիղ կապ ֆիզիկական ակտիվության և երջանկության զգացումի միջև: Շաբաթվա մեջ մենք ճանապարհներին ենք անցկացնում մի քանի ժամ: Գուցե՞ վատ միտք չէ պարբերաբար փոխել տրանսպորտային միջոցը` մեքենան փոխարինել հեծանիվով և ավելի երջանիկ դառնալ 🙂

 

Հետևե՛ք այս խորհուրդներին և երջանիկ եղեք: