Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Օգտակար սովորություններ, որոնք կարող են մեզ ավելի երջանիկ դարձնել

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Պարզվում է, կան պարզ կանոններ, որոնք կօգնեն մեզ լինել ավելի երջանիկ:

  1. Ուշադրություն դարձնել, թե ինչ ես ուտում և ինչպես.

Լավ առողջական վիճակը չափազանց կարևոր է երջանիկ լինելու համար, իսկ այն մեծապես կախված է մեր սննդակարգից: Պարզվել է, որ ցածր եկամուտ ունեցող մարդիկ օգտագործում են օրական կտրվածքով ավելի քան 300 ավելցուկային կալորիաներ ֆաստֆուդի հետ: Մինչդեռ տարբեր հետազոտություններ  ապացուցել են ոչ ռացիոնալ սնուցման կապը ճարպակալման, քաղցկեղի, դիաբետի, սրտի և արյան անոթների հիվանդությունների հետ: Ինչևէ, մասնագետները համոզված են, որ բավարար կամքի ուժ ունենալու դեպքում հնարավոր է փոխել սննդային սովորույթները: Սկզբի համար հրաժարվիր ֆաստֆուդից և ավելացրու տարբեր գույների բանջարեղենի և մրգերի քանակը 🙂

  1. Ուշադրություն դարձնել քեզ շրջապատող մարդկանց և քո հարաբերություններին.

Տևական և համերաշխ հարաբերություններ ունենալու համար անհրաժեշտ է կարողանալ իրավիճակին նայել տարբեր կողմերից, ընդունել սեփական սխալը, գնալ կոմպրոմիսի: Մյուս կողմից, պետք է կարողանալ բալանս պահպանել, լսել ինքդ քեզ և կարողանալ ասել «ոչ», երբ համոզված ես քո որոշման մեջ:

  1. Խուսափել սթրեսային իրավիճակներից.

Ապացուցվել է, որ քրոնիկ սթրեսը փոխում է մեր ուղեղի կառուցվածքը, պակասեցնում է կամքի ուժը և վատացնում հիշողությունը: Անընդմեջ սթրեսների ենթարկվող մարդիկ ավելի վատ են սովորում և յուրացնում ինֆորմացիան, դժվարությամբ են որոշումներ կայացնում և հասնում կարևոր նպատակներին: Պարզվել է նաև, որ քրոնիկ սթրեսը նպաստում է կանանց վաղ ծերացման 🙁

Իսկ ի՞նչ անել: Նախ կարելի է զգալիորեն մեղմել սթրեսի ազդեցությունը. ավելի շատ շարժվել, բնության գրկում լինել, սովորել ուրախանալ հաճելի մանրուքների վրա, չմտածել մեզանից անկախ բաների մասին և լսել ինքդ քեզ: Նաև սթրեսի նույնիսկ երկարատև հետևանքները կարելի է հաղթահարել: Ինքնատիրապետման ունակությունը և կարգապահությունը ևս կարելի է զարգացնել:

 

  1. Արմատավորել օգտակար սովորույթներ և երկարացնել կյանքը.

Վիճակագրությունը փաստում է, որ բարձր եկամուտ ունեցող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում և երկար են ապրում: Թվում է, թե պատճառը թանկարժեք բարձրորակ բժշկական ծառայությունների հասանելիությունն է: Սակայն ամերիկյան հեղինակավոր կազմակերպության տվյալներով (The Health Inequality Project) կյանքի տևողությունը կախված է ոչ այդքան եկամուտների մակարդակից, ինչքան մարդու օգտակար և վնասակար սովորույթներից, այսինքն` կենսակերպից: Հետազոտողների տվյալներով` առողջական վիճակը լավացնելու և կյանքի տևողությունն ավելացնելու համար անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել սպորտով, խմել բավարար քանակությամբ մաքուր ջուր, հրաժարվել ծխախոտից:

 

Եվ այսպես, կարծում ենք շատ դժվար չէ հետևել այս խորհուրդներին և դառնալ ավելի երջանիկ:

Շարունակելի…