Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նվերներ տալը ավելի հաճելի է, քան ստանալը…

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Մոտենում է տարվա ամենասիրված տոնը` Նոր տարին, և բոլորը շտապում են նվերներ պատրաստել մտերիմների և ընկերների համար:

Իսկ դու գիտե՞ս, որ նվերներ տալը ավելի շատ դրական հույզեր է հաղորդում, քան նվեր ստանալը: Դրական հույզերը, որոնք ստանում են մարդիկ` նվերներ տալով մյուսներին, ժամանակի հետ չեն թուլանում։ Հենց այդ պատճառով նվերներ տալը ավելի հաճելի է, քան ստանալը, պարզել են ամերիկացի հետազոտողները, որոնք իրենց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակել են Association for Psychological Science պարբերականում։

«Այս կամ այն հաճելի իրադարձությունից կամ գործողությունից ստացած դրական հույզերի ինտենսիվությունը սովորաբար ժամանակի հետ թուլանում է` դա, այսպես կոչված, հեդոնիստական (հաճույքին ձգտելու) հարմարվողականությունն է։ Սակայն երբ խոսքը այլոց ուրախություն պարգևելու մասին է, ապա մենք, կարծես թե, այդ ընդհանուր կանոնից բացառություն ենք նկատում»,- ասում է հետազոտության հեղինակը Չիկագոյի համալսարանից։

Այսպիսով, եթե կանոնավոր նվերներ տաք այլ մարդկանց, ապա ստացած դրական հույզերը չեն թուլանա, փոխանցում է Planet-today-ը։

 

Աղբյուր` www.news.am: