Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք պոեզիայի օրը

Այլ նորություններ

Ինչպես հաղթահարել սթրեսը․ պարզ խորհուրդներ
Սթրեսն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ սթրեսը թողնում է ինչպես բացասական, այնպես էլ որոշ դրական ազդեցություններ։ Չափավոր սթրեսը նաև օգտակար է, քանի որ օգնում է ադապտացվել (հարմարվել) տարբեր պայմաններին։ Ինչևէ, կարևոր է սովորել կառավարել սթրեսը և խուսափել գերլարումից, առողջական և հոգեբանական խնդիրներից։ Դրանք սովորաբար ուղեկցում են քրոնիկ սթրեսին, որի պատճառը կայուն բացասական հոգեհուզական վիճակն է։ :-( Մի քանի խորհուրդ, թե ինչպես դիմակայել և կառավարել սթրեսը․ Խոսի՛ր քո զգացմունքների և…
Տեղադրված է 02.10.2025 , 10:27…  ավելին →

Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է (World Poetry Day) :

1999թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։ Առաջին անգամ այդ տոնը նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը։

Պոեզիան միավորում է երկրներ, ժողովուրդներ, մշակույթներ և օգնում է մարդկանց հասկանալ միմյանց։

Դարեր շարունակ մարդիկ բացահայտել են իրենց զգացմունքները, տպավորությունները և խոհերը քնարական ստեղծագործությունների միջոցով, և պոեզիայի ձևաչափ ստացած մտքերը և զգացմունքները ներթափանցում են մարդկանց սրտերը:

Նշելով Պոեզիայի համաշխարհային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեր ուշադրությունն է հրավիրում մարդու մեջ ստեղծագործական ունակություններն արթնացնելու պոետական խոսքի զարմանալի հնարավորության վրա։

Այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են հանրային ընթերցումներ, գրական քննարկումներ, դասախոսություններ, ֆլեշմոբեր:

 

Կիսվի՛ր մեր ֆեյսբուքյան խմբում քո սիրած բանաստեղծությամբ: