Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք բլոգերի միջազգային օրը

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

Ամեն տարի հունիսի 14-ին համացանցային համայնքը նշում է Բլոգերի միջազգային օրը (International blogger day): Այս տոնը միավորում է իրենց բլոգներում տարբեր լեզուներով գրող մարդկանց, որոնք  թվային տեխնոլոգիաների միջոցով իրենց հարթակներում արտահայտում են իրենց մտքերը և գաղափարները և կարծիքները կիսում հանրության ավելի լայն շերտերի հետ:

Բլոգերը մասնագիտություն չէ, ավելի շուտ հոբբի է: Ինչևէ, կան շատ հաջողակ, ճանաչված բլոգերներ, որոնք դարձրել են բլոգինգը մասնագիտություն:

 

Տոնի անցկացման գաղափարը ծնվել է 2004 թվականին, երբ ավելի քան 40 երկրներից 500 մարդ անմիջապես միավորվել և որոշել են, որ անհրաժեշտ է ունենալ իրենց օրը՝ որպես ամբողջ աշխարհի ցանցային բլոգերների միջև բարեկամական հարաբերությունների յուրօրինակ խորհրդանիշ:

 

Առաջին բլոգը ավելի շուտ է հայտնվել, քան հենց այդ տերմինը: 1994 թվականին համացանցում ծնվում է ուսանող Ջասթին Հոլլի առաջին օրագիրը` Links.net:

1999 թվականի օգոստոսին Pyra Labs ընկերութունը ստեղծում է Blogger պորտալը, որը թույլ է տալիս արագ, հեշտ և անվճար անձնական բլոգ ստեղծել:  Նույն թվականին մեկնարկել է լեգենդար LiveJournal.com-ը, որն այսօր ավելի քան 10 միլիոն օգտագործող ունի: