Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Միասին տոնում ենք Հելոուինը

Այլ նորություններ

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից
Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր…
Տեղադրված է 05.05.2023 , 11:42…  ավելին →

Այսօր` հոկտեմբերի 31-ին, Բոլոր սրբերի օրվա նախօրեին, շատ երկրներում տոնում են Հելոուինը:

Տոնն ի հայտ է եկել Իռլանդիայի  և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից և նախկինում տոնվում էր անգլիախոս երկրներում, սակայն ներկայումս այն ոչ պաշտոնապես տոնում են նաև այլ երկրներում։

«Հելոուին» անվանումը ծագել է անգլերեն All-Hallows-Even (բոլոր սրբերի երեկո) բառերից, այսինքն Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն։ Այն, հավանաբար, առաջացել է կելտական հեթանոսական տոն Սամայնից, հին իռլանդական Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ»։ Սամայնը եղել է բոլոր Բրիտանական կղզիների տոն և ասոցացվել է մահվան և գերբնականության հետ։ Ավանդաբար Սամայնը կապել են մեռյալների հետ, սակայն չկա ոչ մի ապացույց այն բանի, որ հին ժամանակներում տոնը ունեցել է բացի գյուղատնտեսական և եղանակայինից` ինչ-որ հատուկ այլ նշանակություն։

8-րդ դարում Բոլոր սրբերի օրը աստիճանաբար սկսում է փոխարինել Սամայնին, շնորհիվ հեթանոսական ավանդույթների և կաթոլիկ ծեսերի փոխներթափանցման։ Մինչ այժմ Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված է անցկացնել ծեսեր մեռյալների հանգստի համար և հոկտեմբերի 31-ի գիշերը պատմել նախնիների մասին լեգենդներ:

Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը» տանելու սովորույթը առաջացել է 20-րդ դարում, ընդ որում գումարի կամ քաղցրավենիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ։

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որն օգնում էր հոգիներին գտնել մաքրագործման ուղին: Ամերիկայում դդումը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը, ինչպես և գյուղական խրտվիլակները:

Մեր ժամանակներում Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը: Տոնի գլխավոր խորհրդանիշը համարվում է Ջեքի ճրագը` դդում, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված դդումները վանում են չար ուժերին:

 

 

Հելոուինի հետ ասոցացվում է նաև սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները: Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։

Հելոուինի ժամանակ զգեստավորված երեխաների կողմից քաղցրավենիք խնդրելն (Անգլերեն` Trick-or-treating) ընդունված գործողություն է։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող), հարցնելով՝ “Trick or treat?” (Խորամանկություն, թե՞ հյուրասիրություն)։

 

Եվ այսպես, առաջարկում ենք ուրախ և յուրահատուկ ձևով պատրաստվել և տոնել Հելոուինը և կիսվել հետաքրքիր պատմություններով և նկարներով մեր ֆեյսբուքյան խմբում:

 

Աղբյուր` https://armlur.am/437448/