Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մաթեմատիկայի մասին…

Այլ նորություններ

Ինչպես պահպանել հոգեկան առողջությունը առցանց տիրույթում
Առցանց լինելը մեծ հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու քո համար կարևոր նորություններով, բայց նաև մարտահրավերներ է պարունակում: :-( Եթե ​​սոցիալական մեդիան երբևէ ստիպել է ունենալ նախանձի, միայնակության կամ անհանգստության զգացում, ցածր ինքնագնահատական, իմացի՛ր, որ դու միայնակ չես: Ահա հինգ խորհուրդ, թե ինչպես հոգալ քո հոգեկան առողջության մասին առցանց տիրույթում: 1․ Խուսափի՛ր անկապ սքրոլ անելուց․ Ուշադրություն դարձրու, թե ինչպես են սոց. ցանցերը և առցանց բովանդակությունը ազդում քո զգացմունքների, մտքերի կամ գործողությունների վրա: Արդյո՞ք նորություններ…
Տեղադրված է 15.01.2025 , 10:46…  ավելին →

Դպրոցականների մոտ հաճախ ծագում են նմանատիպ հարցեր` «Ինչի՞ս է պետք մաթեմատիկան, եթե ես թարգմանիչ եմ ուզում դառնալ» կամ «Լրագրողն ի՞նչ է անում մաթեմատիկան» և այլն: Եկեք հասկանանք, թե բացի մաթեմատիկոսներից, ինչպես են հասարակ մարդիկ օգտագործում այն իրենց առօրյա կյանքում ամեն օր:

  1. Գնումներ կատարելիս🛍🛒
    Ամենահասարակ բանն է գնումներ կատարելը, բայց այստեղ մենք կամա թե ակամա ինչ-որ բան ենք հաշվում, հաշվարկում, ստուգում և այլն:
  2. Սնունդ պատրաստել👩🏼‍🍳🍳🍔
    Կանանց և աղջիկների մեծ մասը սիրում է ժամանակ անցկացնել խոհանոցում: Ի՞նչ պետք է անեինք այստեղ առանց մաթեմատիկայի: Ինչպե՞ս ավելացնել 230մլ ջուր և 500մլ կաթ, եթե չունենք չափողական տարաներ: Մեզ իհարկե կօգնի մաթեմատիկան:
  3. Ճանապարհորդելիս✈️🚉🚖
    Ինքնաթիռի տոմս, տրանսպորտի տոմսերի գումար և այլ շատ ու շատ ֆինանսական հաշվարկներ մենք անում ենք նախօրոք ` հենց մաթեմատիկայի շնորհիվ:
  4. Ինչ-որ բան նորոգելիս🛠⚙️
    Ինչ-որ բան կառուցելը, նորոգելը ամենապարզ օրինակներից է, որտեղ նույնպես պետք է գալիս մաթեմատիկան: Քանի՞ սմ փայտ է պետք կտրել, քանի՞ մ խողովակ է անհրաժեշտ և այլն:
  5. Մաթեմատիկան սնունդ է ուղեղի համար🤓
    Այս խոսքերը ասել է պրոֆեսոր Արթուր Բենժամինը: Մարդիկ չեն սիրում մաթեմատիկան, որովհետև այն պահանջում է օգտագործել իրենց ուղեղը: Մաթեմատիկայի միջոցով Դուք մարզում եք Ձեր ուղեղը ճիշտ այնպես, ինչպես մկանները ֆիզիկական վարժությունների միջոցով:

 

Այսպիսով սիրե՛ք և սովորե՛ք մաթիմատիկան, քանի որ այն շատ կարևոր է և Ձեր առջև շատ դռներ կբացի:☺️

 

Կազմեց` Loreta Hakobyan