Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մարզում են ուղեղի բջիջները

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

Հայտնի է, որ տարիքի հետ նոր բաներ սովորելու ունակություն պակասում է, թուլանում է հիշողության ֆունկցիան, ընկալելու և արագ արձագանքելու հմտությունը: Դպրոցական և ուսանողական տարիքում (մինչև 20-25տ.) սովորելու, նոր հմտություններ ձեռքբերելու գործընթացները շատ հեշտ են տեղի ունենում, այս տարիների ընթացքում է դրվում ակադեմիական գիտելիքների հիմքը:

Բայց… Ունենք լավ լուր նաև հասուն տարիքի մարդկանց համար 🙂

Մասնագետները պարզել են, որ հնարավոր է պահպանել կոգնիտիվ ֆունկցիան (ուղեղի նորմալ աշխատանքը և լավ հիշողությունը) մինչ խորը ծերություն և նույնիսկ կանխարգելել ծերունական թուլամտությունը (Ալցհեյմերի հիվանդություն)` հետևելով մի քանի պարզ խորհուրդներին.

  • Կանոնավոր «մարզել» ուղեղը` լուծելով տարբեր խնդիրներ
  • Ճիշտ սնվել`օգտագործելով հակաօքսիդանտներ, միկրատարրեր և վիտամիններ
  • Լինել ֆիզիկապես ակտիվ:

 

Իսկ այսպես, ուղեղի աշխատանքի և հիշողության լավացման համար.

  1. Խաչբառ, գլուխկոտրուկներ և սուդոկու լուծեք
  2. Նոր բառեր սովորեք օտար լեզվով
  3. Կարդացեք գրքեր, ամսագրեր
  4. Անգիր սովորեք Ձեր սիրելի բանաստեղծությունը, փորձեք հիշել հեռախոսի համարներ
  5. Վավերագրական ֆիլմեր դիտեք Ձեզ հրապուրող թեմայի վերաբերյալ
  6. Ամիսը նվազագույնը մեկ անգամ թանգարան գնացեք:

 

Մարզեք ուղեղի բջիջները և դանդաղեցրեք ուղեղի ծերացումը`մարտահրավեր նետելով Ձեր ուղեղին: