Այլ նորություններ
Շնորհակալություն հայտնենք միմյանց ավելի հաճախ
Հունվարի 11-ը տարվա «ամենաքաղաքավարի» օրն է, քանի որ հենց այդ օրը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանվել է«շնորհակալության» միջազգային օր (International Thank You Day): Այդ օրը նշելիս` մարդիկ շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: :-) Սովորաբար մենք, գիտակցելով լավ վարվեցողության անհրաժետությունը, առօրյայում շնորհակալություն ենք հայտնում ՝ չմտածելով դրա իմաստի մասին: Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն. դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն և ջերմություն են փոխանցում միմյանց, դրական զգացումներ պարգևում: Չէ՞ որ առանց այդ դրական զգացումների մեր կյանքը կլիներ…
Տեղադրված է 11.01.2021 , 12:37…
ավելին →
21-րդ դարում անհնար է ապրել առանց գոնե մեկ օտար լեզու իմանալու: Իմանալով օտար լեզու, դու կարող ես դիտել քո սիրած ֆիլմը/սերիալը օրիգինալ լեզվով, լսել դերասանների իրական ձայները, առաջինների շարքում կարդալ քեզ հետաքրքրող նոր գրականությունը` չսպասելով թարգմանությանը: Եվ ի վերջո, գիտնականները ապացուցել են, որ սովորելով օտար լեզու` դու մարզում ես քո ուղեղը:
Դե ինչ, հետաքրքրե՞ց: Ուրեմն կարդա մի քանի կրեատիվ խորհուրդներ` սովորելը հեշտացնելու համար.
- Հեռախոսի կարգավորումները դարձրու այն օտար լեզվով, որը սովորում եսք: Սկզբում մի փոքր կդժվարանաս, բայց 1-2 օրից ամեն ինչ կընկնի իր տեղը, և միաժամանակ կսովորես մի քանի նոր բառեր:
- Լսիր երգեր օտար լեզվով և փորձիր բառերը հասկանալ և սովորել: Համատեղի՛ր հաճելին օգտակարի հետ: 🙂
- Սկզբնական շրջանում դիտիր մուլտֆիլմեր, ապա ֆիլմեր օրիգինալ լեզվով և ենթագրերով (մայրենի լեզվով): Կարճ ժամանակ անց անջատիր ենթագրերը և կզգաս, որ արդեն հիմնականում հասկանում ես խոսակցական լեզուն:
- Սովորիր օտար լեզուն ընկերների հետ: Միասին և՛ զվարճալի, և՛ օգտակար կլինի:
- Օրական 10 նոր բառեր սովորիր: Դուրս գրիր դրանք գեղեցիկ տետրի կամ հեռախոսի մեջ, գրի առ փոքրիկ գունավոր թղթերի վրա և փակցրու քո սենյակում և աշխատիր ամբողջ օրվա ընթացքում կրկնելով սովորել դրանք: Ասոցացրու նոր բառերը հետաքրքիր բառակապակցությունների, պատմությունների հետ, և հետագայում դրանք լավ կտպավորվեն քո հիշողության մեջ:
Կազմեց Loreta Hakobyan-ը: