Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քնի միջազգային օր

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

Ամեն տարի մարտ ամսվա յուրաքանչյուր երրորդ ուրբաթ օրը նշվում է Քնի միջազգային օրը (World sleep day): Սա հիանալի տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են քնել 🙂 :

Օրը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, և առաջին անգամ նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին, որը համարվել է Քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր:

Այս օրն ավանդաբար կազմակերպվում են կոնֆերանսներ ու սիմպոզիումներ, որոնք նվիրված են քնի խնդիրներին:

Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է. օրվա մեջ պետք է քնել 7-8 ժամից ոչ պակաս, իսկ դպրոցական տարիքի երեխաներին` մինչև 9-10 ժամ,  քանի որ հենց քնի ժամանակ է մեր օրգանիզմը հանգստանում:

Ապացուցվել է, որ հնում, երբ դեռ չէր ստեղծվել հեռուստատեսությունը, մարդիկ քնում էին մեկ ժամ ավելի, քան հիմա, իսկ հետագայում, երբ ի հայտ եկավ համացանցը, քնելու համար նախատեսված ժամանակը կտրուկ կրճատվեց:

 

Կարևորի՛ր քունը, ճիշտ կազմակերպի՛ր քո օրվա աշխատանքի և հանգստի ռեժիմը և մի՛ զրկիր քեզ լիարժեք քնից:

 

Օրվա ռեժիմի և քնի մասին ավելին կարդա այս հոդվածում: