Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Եվ կրկին մեր փոքրիկ բարեկամների մասին

Այլ նորություններ

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից
Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր…
Տեղադրված է 05.05.2023 , 11:42…  ավելին →

Այսօր` կատուների միջազգային օրը (World Cat Day), լավ առիթ է խոսելու մեր փոքրիկ բարեկամների մասին:

Այո′, կատուներն էլ ունեն իրենց տոնը 🙂 Այն նշվում է «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի առաջարկով (Animal Welfare Fund)` նպատակ ունենալով մարդկանց ուշադրությունը դարձնել անօթևան կատուների խնդիրներին:

Մի շարք երկրներում այս տոնը նշվում է տարբեր օրերին: Օրինակ` Ճապոնիայում այն նշվում է տարվա երկրորդ ամսվա 22-ին, քանի որ «2-2-2» թիվը ճապոներենով հնչում է «նի-նի-նի» ինչը ճապոնացիներին հիշեցնում է կատվի մլավոց😊 Ավանդույթի համաձայն, այդ օրը կատուների հատուկ սրճարանները հատկապես մեծ թվով այցելուներ են ունենում, և մեկ գավաթ սուրճ խմելով՝ կարելի է շոյել ցանկացած կատվի, որոնք ազատ շրջում են սրճարանում:

Ֆելինոլոգիան` կատուների մասին գիտությունն ապացուցել է, որ կատուները շատ խելացի են: Եթե նրանք՝ ի տարբերություն շների, չեն վազում` բերելու տիրոջ նետած փայտիկը, պատճառն այն է, որ «կատուն իրեն պարտավոր չի համարում կատարել մարդկանց հիմար հրամանները» 😅

Ի դեպ, կատուները ոչ միայն շատ օգտակար են բնակելի, պահեստային և արտադրական տարածքները վնասակար կրծողներից զերծ պահպանելու համար, այլ նաև դրականորեն են ազդում մարդու առողջության վրա: Պարզվել է, որ կատու պահող մարդիկ, շոյելով կատվին, իջեցնում են արյան ճնշումը, ստանում են դրական լիցքեր և արդյունքում`40%-ով քիչ են հիվանդանում սիրտանոթային հիվանդություններով (ինֆարկտներով, կաթվածներով) և ավելի երկար են ապրում:

 

Շնորհավո՜ր ձեր տոնը, փափկամազիկներ: