Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կանխարգելե՛նք ինքնասպանությունները

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

1992թ.-ից ի վեր հոկտեմբերի 10-ին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day):

ԱՀԿ տվյլաներով աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում ինքնասպանություն 🙁

Այս տարի նշվող հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհուրդն է «Կանխարգելե՛նք ինքնասպանությունները. 40 վայրկյան գործելու համար»:

 

Հոգեկան առողջությունը հանդիսանում է ընդհանուր առողջական վիճակի կարևորագույն մասնաբաժինը: Այն սահմանվում է որպես բարեկեցիկ վիճակ, որի պարագայում մարդը կարող է իրագործել իր կարողությունները և սեփական ներուժը, դիմակայել կյանքի դժվարություններին և հաղթահարել սթրեսները, բեղմնավոր և արդյունավետ աշխատել և իր ներդրումն ունենալ հասարակական կյանքում: Այս համատեքստում հոգեկան առողջությունը հանդիսանում է մարդու և հասարակության բարեկեցության հիմնաքարը:

Ներկայումս հոգեկան առողջության խնդիրները ամենատարածված հիվանդությունների շարքում են, իսկ ընկճախտը կամ դեպրեսիան ամենից հաճախ հանդիպող հոգեկան խանգարումն է:

Ի դեպ, հոգեկան խանգարումների շուրջ կեսը առաջանում են մինչև 14 տարեկան հասակը, սակայն դրանցից շատերն անցնում են աննկատ կամ չեն ենթարկվում բուժման: Ընկճախտը երրորդ տեղում է դեռահասների հիվանդացության կառուցվածքում: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, դրանք զբաղեցնում են երկրորդ տեղը 15-ից 29 տարեկանների մահացության պատճառների ցանկում:

 

Կանխարգելե՛նք ինքնասպանությունները` ճանաչելով հոգեկան խնդիրները և ժամանակին միջամտելով: