Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ԻՍԿ ԴՈՒ ՍԻՐՈ՞ՒՄ ԵՍ ՋԱԶ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Այսօր Ջազի միջազգային օրն է (International Jazz Day):

Ջազն առաջացել է ԱՄՆ-ում 19-րդ  դարի վերջում որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների և երաժշտության միաձուլում և մինչ այսօր մնում է երաժշտական արվեստի յուրահատուկ  ժանր, որը միացնում է ռասաներ, ազգեր և ջնջում է մարդկանց և պետությունների միջև սահմանները: Ակունքներում ունենալով ստրկատիրությունը` ջազը տասնամյակներ շարունակ խոսում է ազատության լեզվով, իսկ ջազային երաժիշտները ստեղծագործում են և հանդես գալիս բոլոր տեսակ ճնշումների և բռնության դեմ:

Ջազի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2012թ.-ին, իսկ օրը նշելու մասին որոշում է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսի ժամանակ 2011թ.-ի ապրիլի 30-ին:

Տոնը նշելու նպատակն է իրազեկել մարդկանց ջազի կարևոր դերի մասին` որպես համերաշխության, միասնության, երկխոսության և ժողովուրդների միջև շփումներին նպաստող հզոր ուժ:

Մեր օրերում շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, մասնավոր անձինք, նաև պետական մարմիններ աջակցում են ջազին, և միջազգային տոնը մի գործիք է այդ հարցում:  Այսօր շատ քաղաքներում տարբեր վայրերից, ինչպես նաև փողոցներում հնչելու են ջազի անզուգական մեղեդիները: