Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դուք այսօր արե՞լ եք բարի գործ

Այլ նորություններ

Ես ձախլիկ եմ
Դու չես հավատա, բայց աշխարհում բնակչության շուրջ 5% ձախլիկ են: Անցյալում նրանց թիվն ավելի մեծ էր: Ինչպես ասում են պատմաբանները (զարմանալի է, թե որտեղից այս ամենը գիտեն :-) ), քարե դարում ձախ ձեռքը լավ օգտագործել կարողանում էին մարդկանց 50%, իսկ բրոնզե դարում` 25%: Ցավալի է, բայց փաստ. վիճակագրությունը վկայում է, որ տարեկան շուրջ 2500 ձախլիկ մահանում են տարատեսակ դժբախտ պատահարներից` զուտ աջլիկների համար նախատեսված առարկաները և գաջեթները օգտագործելու հետևանքով: Եվ ահա թե ինչու այսօր մեծ…
Տեղադրված է 13.08.2018 , 22:39…  ավելին →

Փետրվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Բարության միջազգային օրը:

Այդ օրվա գաղափարը առաջացել է Հանուն բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսի ժամանակ, որը տեղի էր ունեցել 1998թ.-ի նոյեմբերի 13-ին Տոկիոյում (Ճապոնիա): Կոնֆերանսի մասնակից բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Ճապոնիայից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սինգապուրից և Թայլանդից որոշեցին ամեն տարի փետրվարի 17-ին նշել Բարության արտահայտման օրը: Ավելի ուշ գաղափարը հավանության արժանացավ նաև մի շարք եվրոպական երկրներում:

Այդ օրը հայտնի մարդիկ` դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ մասնակցում են բարեգործական միջոցառումներին և մարաթոններին, որոնք կազմակերպվում են աշխարհի շատ քաղաքներում և երկրներում: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում այս տոնը դեռևս լայն տարածում չի ստացել, թեև որոշ վայրերում այդ օրն անցկացվում են բարեգործական միջոցառումներ` հավաքագրվում են կամավոր նվիրատվություններ, տեղի են ունենում բարեգործական ակցիաներ, որոնցից է, օրինակ, «ձեռքից ձեռք փոխանցիր բարին»:

Հենց այդ պատճառով էլ այսօր ճիշտ օրն է սկսելու բարի գործերը: Դարձրու՛ բարի արարքները քո կյանքի մի մասը: Չէ՞ որ այդքան հաճելի է տեսնել ուրիշի անկեղծ, շնորհակալ ժպիտը, լի երախտագիտությամբ և երջանկությամբ: