Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու վարո՞ւմ ես հեծանիվ

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Այսօր նշվում է մի յուրօրինակ տոն` Հեծանվի միջազգային օրը (World Bicycle Day):

Կարևորելով երկու դարեր շարունակ օգտագործվող հեծանիվների յուրահատկությունըդիմացկունությունը և ունիվերսալությունըինչպես նաև, որ այն հանդիսանում է պարզմատչելիհուսալիմաքուր և էկոլոգիային չվնասող կայուն տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ը հռչակեց հունիսի 3-ը Հեծանվի համաշխարհային օր:


Եվ այսպես, հեծանվի միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է 2018 թվականից:

 

Տոնի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկումը հեծանվի՝ որպես մատչելի տրանսպորտային միջոցի մասին, որը հանդիսանում է առողջության խթանման և սոցիալական ներգրավման գործոն, ինչպես նաև՝ կոչ անել իրականացնելու ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված գործողություններ՝ ընդգրկելով հեծանիվը տրանսպորտային ենթակառուցվածքի նախագծման մեջ։

Մի խոսքով, հեծանիվ վարելը ոչ միայն առողջարար է, այլ նաև հարմար և էժան 🙂

 

Տոնակատարության շրջանակներում աշխարհի շատ երկրներում և քաղաքներում, նաև Երևանում տեղի կունենան մի շարք հեծանվային միջոցառումներ, այդ թվում` տոնական հեծանվաշքերթներ, հեծանվասպորտի մրցաշարեր և այլն:

 

Եթե վարում ես հեծանիվ, միացի՛ ր տոնական միջոցառումներին և կիսվիր քո տպավորություններով մեր խմբում: