Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու ինչպիսի՞ մասնագիտական հմտություններ ունես

Այլ նորություններ

Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Obesity Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի: Համաձայն Հայաստանի Դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC)՝ 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը,  15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։…
Տեղադրված է 04.03.2025 , 14:02…  ավելին →

Հուլիսի 15-ը Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրն է (World Youth Skills Day):

Օրը հիմնվել է 2014-ի դեկտեմբերին ՄԱԿ կողմից՝ երիտասարդների սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու, երիտասարդների հմտությունների զարգացման գործում ներդրումներ կատարելու կարևորության մասին հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով։

Այն կոչված է հիշեցնելու երիտասարդների դերակատարումը կայուն զարգացման գործում, երիտասարդների մասնագիտական պատրաստման, սոցիալական պաշտպանության և աշխատանքի տեղավորման հարցերում ներդրումներ անելու անհրաժեշտությունը:

Օրը հիմնելու նախաձեռնությունը եղավ ի պատասխան երիտասարդների շրջանում գործազրկության աճի կապակցությամբ մտահոգության։

 

Երիտասարդությունը կյանքի ամենակատիվ շրջանն է, երբ մարդը սովորում է և ստանում կյանքի կարևորագույն հմտություններ, կառուցում է սեփական կարյերան և ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին: Այնուամենայնիվ, աշխարհում երիտասարդների շրջանում գործազրկությունը 3 ամգամ ավելի հաճախ է գրանցվում 🙁

Երիտասարդների կողմից լրացուցիչ ժամանակակից հմտությունների ձեռք բերումը կհեշտացնի նրանց մուտքը փոփոխվող աշխատաշուկա և կօգնի ճիշտ ընտրություններ կատարել սեփական կյանքի վերաբերյալ:

Ի դեպ, աշխարհում բավականին մեծ տարածում է ստացել WorldSkills շարժումը, որն իրենից ներկայացնում է երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթ: Երիտասարդները տեղադրում են համացանցում իրենց աշխատատեղից լուսանկարներ` գովազդելով սեփական հմտությունները և աշխատանքային հաջողությունները 🙂

Բացի այդ, WorldSkills թույլ է տալիս ձևավորել հետաքրքրություն և նոր վերաբերմունք ժամանակակից մասնագիտությունների, այդ թվում և արհեստագործական ուղղությունների նկատմամբ: