Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու հեշտությա՞մբ ես խաբնվում

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Հավատո՞ւմ ես համացանցում հայտված բոլոր լուրերին: Շտապո՞ւմ ես կիսվել ցնցող լուրով ընկերներիդ հետ:

Իրականում ոչ ամեն լուրին արժե հավատալ:

7 ոսկե խորհուրդ, թե ինչպես տարբերել կեղծ լուրն ու չընկնել դրա թակարդը 🙂

1.Ցանկացած ինֆորմացիային վերաբերվեք քննադատաբար: Կասկածի տակ դրեք և անմիջապես մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում, դիտում կամ լսում եք: Փորձեք հարցեր տալ` ո՞վ է այն հրապարակել, ինչու՞ է այն հրապարակել, ե՞րբ է այն հրապարակել:

2.Ուշադրություն դարձրեք լուրի աղբյուրին: Եթե երբևէ չեք լսել այն կայքի/անձի/լրատվամիջոցի մասին, որը ձեզ հայտնում է տվյալ լուրը, ուրեմն ամենայն հավանականությամբ այն կեղծ է: Նաև եթե լուրը չափազանց «իդեալական է» իրական լինելու համար, ուրեմն այն մեծ հավանականությամբ ճիշտ չէ:

3.Լուրը ստուգեք տարբեր աղբյուրներից: Եթե լուսաբանման արժանի իրադարձություն է տեղի ունենում, նշանակում է տարբեր լրատվամիջոցներ արձագանքելու են ու լուսաբանելու են այն: Կարդացեք տարբեր լրատվամիջոցների նյութերը և համեմատեք փաստերը: Եթե ձեր կարդացած ինֆորմացիան այլ լրատվամիջոցներում չեք հանդիպում, նշանակում է լրատվամիջոցներն աշխատում են այդ լուրերը ճշտելու ուղղությամբ, ուրեմն պետք է սպասել` ինֆորմացիան տարածելուց առաջ, որովհետև հնարավոր է պատմությունն ամբողջությամբ ճշտված չէ:

4.Ուշադրություն դարձրեք հրապարակման ամսաթվին: Ե՞րբ է իրադարձությունը կատարվել: Ցանկացած բան տարածելուց առաջ` լինի լուսանկար, նյութ, թե տեսանյութ, ստուգեք հրապարակման ամսաթիվը, որպեսզի անիմաստ չտարածեք առկա իրականության հետ կապ չունեցող կամ շատ հնացած նյութեր:

5.Մի՛ շտապեք տարածել ինֆորմացիան: Ցանկացած բան տարածելուց առաջ մտածեք` ինչու՞ եք դա անում, արդյո՞ք այն ինֆորմացիան, որով ուզում եք կիսվել, իսկապես վստահելի և ճշգրտված է: Եթե վստահ չեք այս հարցերի պատասխաններում, ուրեմն լավ կլինի որևէ բան չտեղադրեք սոցիալական մեդիայում: Ցանկացած բան տարածելուց առաջ հաշվի առեք, որ դուք էլ հետևորդների, ընկերների մեծ բանակ ունեք, ովքեր կարդում են ձեզ և ձեր մասին կարծիք կազմում` հիմնվելով ձեր գրառումների վրա: Եվ եթե ապատեղեկատվություն տարածեք, հաջորդ գրառում կատարելիս այլևս վստահելի ու արժանահավատ չեք լինի ձեր ընկերների/հետևորդների համար:

6.Նյութերը մի՛ տարածեք միայն դրանց վերնագրերը կարդալով: Դրանք հաճախ չեն պատմում ամբողջ պատմությունը և կարող են խաբուսիկ լինել: Լրատվամիջոցները կարող են նույնիսկ մոլորեցնող վերնագրեր դնել` իրենց կայքի այցելություններ ապահովելու կամ իրենց ցանկալի ուղերձը հանրայնացնելու համար: Ցանկացած բան տարածելուց առաջ կարդացեք ամբողջությամբ:

 

Խորհուրդները հավաքագրեց մեր կամավոր Անի Հովհաննիսյանը։