Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

Այս վարակի առանձանահատկությունն է այն, որ ՄԻԱՎ վիրուսի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 7-ից 10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ, զգալ  իրեն առողջ և նույնիսկ չմտածել, թե կարող է վարակված լինել: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին, այսինքն` հանդիսանալ վարակի աղբյուր: Վարակման ուղիների մասին կարդա կայքի այս հոդվածում, նաև դիտիր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ուրախ տեսահոլովակն այստեղ:

Ի դեպ, արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ հետազոտությամբ, որը հնարավորություն է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը բավականին վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշանները դեռևս բացակայում են:

 

! Իմացի՛ր քո կարգավիճակը` հետազոտվելով  ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Դա շատ կարևոր է և թույլ կտա.

  • կանխել վարակի փոխանցումը զուգընկերոջը(-ուհուն),
  • ժամանակին սկսել անհրաժեշտ հատուկ (հակառետրովիրուսային) բուժումը,
  • ունենալ երկար կյանք և ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ 🙂

 

Մանրամասների համար այցելիր www.armaids.am կայքը: