Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Կան մի բազմաթիվ սովորություններ, որոնք մարդիկ անում են ինքնաբերաբար՝ առանց դրանց ազդեցության մասին երկար մտածելու: Մինչդեռ, դրանց թվում կան այնպիսինները, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Դրանց շարքին են դասվում երկար նստելու սովորությունը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ 30 րոպեից ավելի երկար նստելը վնասակար է օրգանիզմի համար:

Բացի այդ, գիտնականները խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում 6 ժամից ավելի նստած անցկացնել, քանի որ այս սովորությունը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի ու տրիգլիցերիդների մակարդակների, ինչպես նաև գլխուղեղի կաթվածի հավանականության ու զարկերակային ճնշման բարձրացմանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ նստած անցկացնելու սովորությունը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ընկճախտի և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը:

Նաև պետք չէ մոռանալ վարիկոզ հիվանդության առաջացման վտանգի մասին 🙁

Այդ պատճառով, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում լինել ակտիվ, իսկ նստակյաց աշխատանքի պարագայում հաճախակի կարճատև ընդմիջումներ անել, նստած տեղում շարժել վերջույթները և կատարել ձգման վարժություններ:

Եղե՛ք ակտիվ, եղե՛ք առողջ: