Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Համակարգիչ օգտագործողների մինչև 90%-ն ունի տեսողության հետ կապված տարատեսակ խնդիրներ: 🙁

Մասնագետները նույնիսկ կիրառվում են «համակարգչային տեսողության համախտանիշ» (ՀՏՀ) տերմինը: ՀՏՀ-ը տեսողական խնդիրների մի համալիր է, որը հանդիսանում է այսպես կոչված «չոր աչքի» համախտանիշի ամենահաճախ պատճառը: Ի դեպ, այն ավելի արտահայտված է դառնում ձմռան ամիսներին` քամու, ցրտի, բնակարաններում օդի չորության պատճառով:

Տեսողության լարվածությունը, մոնիտորին/ էկրաններին երկար նայելն ու հազվադեպ թարթելը և մի շարք այլ գործոններ անդրադառնում են աչքերի առողջության վրա, իսկ օդի չորությունը վատթարացնում է վիճակը:

«Չոր աչքի» համախտանիշն արտահայտվում է աչթերի չորության, դիսկոմֆորտի և այրոցի զգացումով, արագ հոգնածությամբ, աչքերը տրորելու ցանկությամբ:

Այդ վիճակը պահանջում է բուժում, քանի որ լորձաթաղանթի չորության պարագայում ավելի հեշտ են առաջանում միկրովնասումներ և բորբոքումներ: Իսկ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենան և օգտագործել աչքը խոնավեցնող հատուկ կաթիլներ` արհեստական արցունք:

 

Տեսողության պահպանման մասին ավելի մանրամասնորեն կարդա մեր առաջիկա հոդվածներում: