Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Բուլինգ․ ինչպե՞ս վարվել
Բուլինգը բավական տարածված երևույթ է դպրոցներում։ Ցավոք, ոչ մեկ ապահովագրված չէ բռնության այս ձևից։ Բուլինգի կարող է ենթարկվել ցանկացած դեռահաս։ Բուլինգի տեսակների մասին և թե ինչպես վարվել նման իրավիճակներում կարող ես իմանալ այս տեսանյութերից՝ «Բուլինգ. մաս 1», «Բուլինգ. մաս 2», «Բուլինգ. մաս 3»։ Ի դեպ, տեսանյութերի տարբեր մասերը նախատեսված են ինչպե՛ս երեխաների, այնպե՛ս էլ ծնողների և ուսուցիչների համար։ Ռուսաստանյան մասնագետները ստեղծել են հետաքրքիր ինտերակտիվ խաղ դեռահասների համար՝  https://classgames.ru/, որին մասնակցելով կարող ես սովորել՝  ինչպես դիմադրել (ռուսալեզու հարթակ)։ Եվ…
Տեղադրված է 14.11.2023 , 11:04…  ավելին →

Լավատեսներն ավելի երկար են ապրում, քան կյանքի հանդեպ հոռետես հայացքներ ունեցողները։

Այսպիսին է ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքը, որին մասնակցել են 41-90 տարեկան շուրջ 69 հազար բուժաշխատող և վետերան, որոնց հետևել են 10-ից 30 տարվա ընթացքում, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտության շրջանակներում մասնակիցները պատասխանել են որոշակի հարցերին, որպեսզի գնահատվի նրանց լավատեսության աստիճանը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լավատեսության ամենաբարձր մակարդակներ ունեցող մասնակիցները 50-70%-ով ավելի մեծ հավանականություն են ունեցել ապրելու մինչև 85 տարեկան և ավել։ Ավելին, լավատես մարդկանց մոտ կյանքի տևողությունը միջինը 10-15% տոկոսով ավելին է եղել, քան հոռետեսներինը:

Ստացված արդյունքները համալրում են այն վկայությունների թիվը, որ հոգեբանական գործոններ կարող են նպաստել կյանքի երկարատևությանը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լավատես մարդիկ ավելի քիչ են ենթակա քրոնիկական հիվանդություններ ունենալու և վաղ մահանալու ռիսկին։

Հետազոտության հեղինակների կարծիքով լավատեսությունը կարող է նպաստել առողջ սովորությունների ձևավորմանն ու սթրեսի հանդեպ դիմակայության ամրապնդմանը, նաև լավատես մարդիկ կարող են ավելի արագ վերականգնվել սթրեսներից հետո և դրսևորել պակաս էքստրեմալ հուզական ռեակցիաներ 🙂

Քանի որ հետազոտությանը հիմնականում մասնակցել են բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ, պարզ չէ, թե որքանով են արդյունքները կիրառելի բնակչության մյուս խմբերի համար։ Բացի այդ, հետազոտությունը հաշվի չի առել բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել մարդու լավատեսության մակարդակի վրա, օրինակ՝ աշխատանքի առկայությունը, հարազատի մահը և այլն:

Ինչևէ, ստացած արդյունքները ենթադրում են, որ լավատեսությունը կարող է հանդիսանալ առողջությանն ու երկարակեցությանը նպաստող կարևոր հոգեբանական գործոն։

 

Աղբյուր` news.am