Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Կրկին մասնագիտությունների մասին
Նոր ժամանակները պահանջում են նոր մասնագիտություններ և նոր հմտություններ: Այսօր կխոսենք շուկայում պահանջված` գովազդի ոլորտին առնչվող մասնագիտությունների մասին: Մեր օրերում գովազդով կարելի է լավ գումար վաստակել: :-) Ի դեպ, միշտ չէ, որ այս ոլորտում աշխատելու համար պետք է հատուկ կրթություն ստանալ: Արտադրանքի կամ ծառայության պրոմոութերը ապրանքի հանդեպ հետաքրքրությունը և հետևաբար` վաճառքը խթանում է ճիշտ խորհրդատվության, տարբեր գայթակղիչ ակցիաների և սեփական օրինակով ցուցադրելու միջոցով: Ի դեպ, այսպես վարվում են հաջողված բլոգերներ` մարդիկ, որոնք սեփական էջն ունեն…
Տեղադրված է 29.07.2021 , 13:52…  ավելին →

Պարզվել է, որ ներքնազգեստը կարող է ազդել վերարտադրողական ֆունկցիայի վրա և նպաստել մի շարք խնդիրների զարգացմանը: Մասնագետներն ուսումնասիրել և ապացուցել են կապը ներքնաշորի տեսակի և վերարտադրողական առողջության միջև: 😊

Հայտնի փաստ է, որ կանացի «ստրինգ» տեսակի ներքնաշորը կարող է նպաստել միզասեռական ուղիների բորբոքային հիվանդություններին, քանի որ թելիկի միջոցով հետանցքը ուղղակիորեն հաղորդակցվում է միզուկի և հեշտոցամուտքի հետ 🙁 Արդյունքում, տխուր վիճակագրությունը ուսումնասիրելուց հետո, այդ տեսակի ներքնաշորի վաճառքը նույնիսկ արգելվել է մի շարք երկրներում:

 

Բոլորովին վերջերս պարզվել է, որ տղամարդկանց նեղ անդրավարտիքը բացասաբար է ազդում սերմնաբջիջների քանակի և որակի վրա: Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի հարցերի Եվրոպական միությունը (ESHRE) հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` այն տղամարդիկ, ովքեր հագնում են ազատ, բնական կտորներից, այսպես կոչված «ընտանեկան» կամ շորտաձև տիպի ներքնաշոր, ունեն սերմնաբջիջների ավելի բարձր խտություն: Պատճառը ամորձիների տաքացումն է` նեղ և սինթետիկ անդրավարտիք կրելիս, որն էլ բերում է սերմի որակի վատացման: Հարվարդի համալսարանի Հանրային առողջության դպրոցի հետազոտողներն ապացուցել են, որ նեղ անդրավարտիք կամ լողավարտիք մշտապես հագնող տղամարդկանց մոտ միջինում 25%-ով ցածր է սերմնաբջիջների խտությունը, ինչպես նաև 14%-ով ցածր` հիպոֆիզում արտադրվող հատուկ սեռական հորմոնի (ֆոլիկուլոխթանիչ հորմոնի) քանակը, որն էլ կարգավորում է սերմնաբջիջների զարգացումը 🙁

Իհարկե, նեղ ներքնազգեստը չի կարող անպտղության պատճառ հանդիսանալ, այնուամենայնիվ, այդ տվյալները մտորելու տեղիք են տալիս:

Այսպիսով, և՛ աղջիկներին, և՛ տղաներին խորհորուրդ է տրվում նախապատվությունը տալ ազատ, բնական կտորներից ներքնաշորերին: