Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (մաս 2)

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Եթե կարծում ես, որ դու կարող ես, դու ճիշտ ես: Եթե կարծում ես, որ չես կարող, դու նույնպես ճիշտ ես:
Հենրի Ֆորդ

 

Շարունակելով «սարսափելի քննաշրջանի» թեման` կիսվում ենք քննություններին արդյունավետորեն պատրաստվելու խորհուրդներով:

  1. Մի՛ թողեք ամեն ինչ վերջին րոպեին: Ավելի ճիշտ է պատրաստվել փոքր քայլերով, անընդհատ նշումներ անել թղթերի վրա, ամեն օր գոնե կես ժամ տրամադրել պատրաստվելուն:
  2. Ընտրեք ձեզ համար պատրաստվելու հարմար տարբերակ։
    Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել փաստերը հիշելու իրեն հարմար եղանակ: Օրինակ, եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, կարող եք ցանկացած փաստ կապել ձեր սիրելի մարզաձևի ինչ-որ իրադարձությունների հետ: Այս մեթոդը նաև օգնում է մարզել հիշողությունը:
  3. Մի՛ ամաչեք օգնություն խնդրել:
    Եթե դուք ինչ-որ բան լավ չեք հասկանում, դիմեք օգնության: Չպետք է ամաչել ինչ-որ բան չիմանալուց, ավելի վատ է չցանկանալ սովորել:
  4. Եղեք ինքնավստահ: Ոչ պակաս կարևոր դեր ունի քննության ժամանակ ձեր հոգեբանական տրամադրվածությունը: Վստահ եղեք ձեզ վրա (հատկապես եթե պատրաստվել եք), խոսեք հստակ, ժպտացեք, պատասխանելիս մի թաքցրեք ձեր հայացքը, այլ նայեք դասախոսի աչքերին:
  5. Ծածկաթերթիկներ (շպարգալկա) գրել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է 🙂 Բայց դրանք պետք է իքնուրույն գրել, այլ ոչ թե պատճենել կամ ներբեռնել: Երբ դուք թղթի փոքրիկ կտորի վրա փորձում եք տեղավորել 3 տպագիր էջ, ապա դուք սովորում եք ընտրել ամենակարևորը, նաև կրկնում եք նյութը: Իսկ ահա դրանցից օգտվելու կարիք դուք շատ հնարավոր է այդպես էլ չունենաք, որովհետև ձեր մեխանիկական հիշողությունը հրաշալի գործում է, և դուք կկարողանաք վերարտադրել ինֆորմացիան առանց հուշումների:

 

Հետևեք մեր խորհուրդներին և բարեհաջող հանձնեք բոլոր քննությունները:

Հաջողությո՛ւն ենք մաղթում:

 

Օգտակար խորհուրդները կրկին Lucy Gyulamiryan-ից։