Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Եթե կարծում ես, որ դու կարող ես, դու ճիշտ ես: Եթե կարծում ես, որ չես կարող, դու նույնպես ճիշտ ես:
Հենրի Ֆորդ
Շարունակելով «սարսափելի քննաշրջանի» թեման` կիսվում ենք քննություններին արդյունավետորեն պատրաստվելու խորհուրդներով:
- Մի՛ թողեք ամեն ինչ վերջին րոպեին: Ավելի ճիշտ է պատրաստվել փոքր քայլերով, անընդհատ նշումներ անել թղթերի վրա, ամեն օր գոնե կես ժամ տրամադրել պատրաստվելուն:
- Ընտրեք ձեզ համար պատրաստվելու հարմար տարբերակ։
Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել փաստերը հիշելու իրեն հարմար եղանակ: Օրինակ, եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, կարող եք ցանկացած փաստ կապել ձեր սիրելի մարզաձևի ինչ-որ իրադարձությունների հետ: Այս մեթոդը նաև օգնում է մարզել հիշողությունը:
- Մի՛ ամաչեք օգնություն խնդրել:
Եթե դուք ինչ-որ բան լավ չեք հասկանում, դիմեք օգնության: Չպետք է ամաչել ինչ-որ բան չիմանալուց, ավելի վատ է չցանկանալ սովորել:
- Եղեք ինքնավստահ: Ոչ պակաս կարևոր դեր ունի քննության ժամանակ ձեր հոգեբանական տրամադրվածությունը: Վստահ եղեք ձեզ վրա (հատկապես եթե պատրաստվել եք), խոսեք հստակ, ժպտացեք, պատասխանելիս մի թաքցրեք ձեր հայացքը, այլ նայեք դասախոսի աչքերին:
- Ծածկաթերթիկներ (շպարգալկա) գրել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է 🙂 Բայց դրանք պետք է իքնուրույն գրել, այլ ոչ թե պատճենել կամ ներբեռնել: Երբ դուք թղթի փոքրիկ կտորի վրա փորձում եք տեղավորել 3 տպագիր էջ, ապա դուք սովորում եք ընտրել ամենակարևորը, նաև կրկնում եք նյութը: Իսկ ահա դրանցից օգտվելու կարիք դուք շատ հնարավոր է այդպես էլ չունենաք, որովհետև ձեր մեխանիկական հիշողությունը հրաշալի գործում է, և դուք կկարողանաք վերարտադրել ինֆորմացիան առանց հուշումների:
Հետևեք մեր խորհուրդներին և բարեհաջող հանձնեք բոլոր քննությունները:
Հաջողությո՛ւն ենք մաղթում:
Օգտակար խորհուրդները կրկին Lucy Gyulamiryan-ից։