Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս ընտրել կրծկալ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Երբեմն աղջիկները և կանայք լավ չեն կողմնորոշվում ճիշտ կրծկալի ընտրության մեջ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 60-70%-ը կրում է սխալ չափսի կրծկալներ:

Բացահայտենք բոլոր գաղտնիքները:

Նախ պետք է նշել, որ երբ դեռահաս աղջկա կուրծքը սկսում է մեծանալ, նա կարիք ունի կրելու ճիշտ ընտրված կրծկալ, հատկապես` սպորտով զբաղվելիս:

Առավել հարմար և ցանկալի տարբերակ է համարվում սպորտային կրծկալները, սակայն միշտ չէ, որ հարմար է դրանք հագնել առօրյայում: Ինչևէ, միշտ ցանկալի է ընտրել հարմարավետ կրծկալներ առանց կոշտ ներդիրների և երկաթե բռնակների: Կրծկալի ճիշտ ընտրված չափսը շատ կարևոր է, այն ոչ միայն կրծքագեղձի առողջության համար է, այլև ավելի գեղեցիկ է ընդգծում կուրծքը:

Սեղմող կրծկալները իհարկե չեն կարող նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը (սա տարածված միֆ է), սակայն ապացուցված է, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրված չափսը կարող են հանգեցնել կրծքագեղձում քրոնիկ ցավի:

Տարածված ցուցանիշներն են տառերի և թվերի համադրությամբ եվրոպական չափսերը:

Տառը ցույց է տալիս բաժակի ծավալը, թիվը` կրծքի շրջագիծը (կրծքագեղձի տակ):

Եվ այսպես.

  1. Չափել կրծքի (կրծքավանդակի) շրջագիծը անմիջապես կրծքագեղձի տակ:
  2. Չափել կրծքի շրջագիծը անմիջապես կրծքագեղձի վրայից, ամենաբարձր կետերով:
  3. Որոշել տարբերությունը` հանելով մեծ չափսից փոքրը, դա բաժակի ծավալն է կամ չափսը:

Տառերն համապատասխանում են հետևյալ չափսերին.

  • <11 սմ – AA կամ 0
  • 12–13 սմ –А կամ 1
  • 13–15 սմ –В կամ 2
  • 15–17 սմ С կամ 3
  • 18–20 սմ –D կամ 4
  • 20–22 սմ –DD (E) կամ 5
  1. Կրծքի շրջագծին (1-ին թվին) պետք է ավելացնել 3-4 սմ՝ կրծկալը հանգիստ կոճկելու համար և ստանալ վերջնական չափսը, օրինակ` 65A: