Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչո՞ւ են որոշ մարդիկ միշտ ուշանում

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

57 տարեկան Ջիմ Դանբարը ոչ մի կերպ չէր կարողանում սովորել ամեն ինչ անել ժամանակին, նրա հարազատներն ու ընկերները հարմարվել էին իր անպարտաճանաչության հետ, իսկ վերջերս դա փաստվել է նաև բժիշկների կողմից:

Ջիմի ախտորոշումն էր՝ «ուշացման անբուժելի հակում»:

Շոտլանդական Ֆորֆար քաղաքի բնակիչը պնդում էր, որ նա ունակ չէ լինել ժամանակին և չուշանալ: Սակայն նրա այդ խոսքերը բոլորը ուղղակի արդարացում էին համարում: Դանբարը մանկուց միշտ ուշացել է դասերից, ֆուտբոլային խաղերից, կարևոր միջոցառումներից 🙁 Մեծանալով նրա սովորությունը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նա կորցրեք մի քանի լավ աշխատանք, բաժանվեց սիրած կանանցից, և այս ամենը միայն ու միայն նրա ուշանալու պատճառով:

Վերջերս Ջիմը որոշել էր գնալ կինոթատրոն ֆիլմի մեկնարկից 11 ժամ առաջ՝ չուշանալու նպատակով, սակայն սա նույնպես չօգնեց նրան ժամանակին հասնել: Նա հայտնվեց ֆիլմի մեկնարկից 20 րոպե ուշացած: Որպեսզի պարզի իր խնդրի բուն պատճառը նա այցելեց բժշկի՝ իհարկե կես ժամ ուշացումով: Մանրակրկիտ բժշկական հետազոտությունը հայտնաբերեց նրա մոտ մի յուրօրինակ մտավոր խանգարում, որը նման էր ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշին, որը խանգարում էր տղամարդուն ժամանակը ճիշտ ընկալել և կառավարել:

Ցավոք, բժշկությունը չգիտի, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ խնդիրը, այդ պատճառով մոտ ժամանակներս մեր շոտլանդացի ընկերոջը հնարավոր չի լինի դարձնել պարտաճանաչ:

Ինչևէ, կան որոշ հնարքներ, որոնք ինչ-որ չափով կօգնեն դառնալ ավելի ճշտապահ, օրինակ` գործողությունների մանրամասն ծրագիր կամ պլան-ժամանակացույց կազմելը և դրան հետևելը:

 

Կազմեց` Vahe Gabrielyan-ը: