Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

«Իմացիր, թե ինչ ես ուտում» միջոցառում Հերացի ավագ դպրոցում

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

Մարտի 22-ին «Հերացի ավագ դպրոցում» անցկացվեց մի հետաքրքիր միջոցառում` նվիրված առողջ սնուցման հարցերին և սննդի ազդեցությանը առողջության վրա:

Միջոցառումը սկսվեց պարային համարով, որը ներկայացրեցին դպրոցի գեղեցիկ պարուհիները:

Այնուհետ տեղի ունեցավ հետաքրքիր, շատ պատկերավոր ներկայացում, որի ժամանակ խոսվեց սննդակարգի, սննդային հավելումների և վիտամինների մասին: Սննդի և քաղցր գազավորված ըմպելիքների մասին ամենախրթին հարցերին պատասխանեցին ապագա կենսաբանները և բժիշկները: Հանդիսատեսի աչքի առաջ անցկացվեցին լաբորատոր փորձեր, այդ թվում, թե ինչպես է կոլան քայքայում ձվի կճեպը 🙂 : Վերջում կազմակերպվեց ուրախ մրցույթ-վիկտորինա:

 

«Առողջ ապրելակերպը իմ ընտրությունն է» խորագրի ներքո անցկացված այդ միջոցառումն իրականացվեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած առողջ ապրելակերպի քարոզարշավի շրջանակներում:

 

Առողջ սնուցումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը ոչ միայն նպաստում են լավ ինքնազգացողության, այլ նաև նվազեցնում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների  (սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ ուռուցքներ) զարգացման ռիսկը: Դրանք կազմում են մեծահասակների հիվանդացության և մահացության ամենամեծ մասնաբաժինը և շատ տարածված են Հայաստանում:

 

«Հերացի ավագ դպրոցի» աշակերտների կողմից կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ դեռահասները հասկանում են առողջ ապրելակերպի կարևորությունը և պատրաստ են քարոզելու առողջ կենսակերպը իրենց դասընկերների և հանրության շրջանում:

 

Կեցցե՛ն մեր լավ, ակտիվ և նախաձեռնող դեռահասները: 😛

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք առողջ ապրելակերպի ուղղությամբ ձեր հետաքրքիր նախաձեռնություններով:

Teenslive Հայաստան, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա և NCDChild նախաձեռնություն