Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ է գլոբալիզացիան

Այլ նորություններ

Հետաքրքիր փաստեր քնի մասին
Քնի ընթացքում տեղի են ունենում մի շարք գործողություններ, որոնք մարդը առավոտյան չի հիշում, օրինակ`քնի մեջ ծիծաղել, խոսել, քայլել և այլն։ Կարծում ենք, լսել ես այդպիսի երևույթների մասին կամ գուցե ինքդ ես հանդիպել։ :-) Ի՞նչ է դա և որքանո՞վ է վտանգավոր։ Պետք է նշել, որ այս երևույթը բավականին տարածված է։ Սա մարմնի վարքային ռեակցիա է քնի ընթացքում։ Քնի մեջ խոսելը կարող է տեղի ունենալ քնի ցանկացած փուլում` արագ կամ դանդաղ։ Բժիշկներն այս շեղումը չեն համարում լուրջ…
Տեղադրված է 26.01.2020 , 11:58…  ավելին →

Նախորդ դարի վերջին գլոբալիզացիան դարձավ ակտուալ քննարկման թեմա, և այդ քննարկումները ոչ միայն չդադարեցին, այլ նույնիսկ մեծ թափ ստացան:

Գլոբալիզացիան վերաբերում է տնտեսության, մշակույթի, քաղաքական և կրոնական ոլորտներին, սակայն ամենաակտուալը տնտեսության գլոբալիզացիան է:

Գլոբալացում տերմինը ծագում է globalize բառից, որը վերաբերում է տնտեսական համակարգերի միջազգային ցանցի ի հայտ գալուն:

Առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է որպես գոյական 1930 թ.-ի «Towards New Education» վերնագրով մի հրատարակման մեջ, որտեղ այն նշանակում էր կրթության մեջ մարդկության փորձի մի ամբողջական տեսակետ: Դրա հետ առնչություն ունեցող մեկ ուրիշ տերմին՝ կորպորատիվ հսկաներ, 1897 թ.-ին ստեղծվել էր Չարլզ Թեյզ Ռասելի կողմից և վերաբերում էր մեծապես տրանսնացիոնալ հիմնադրամներին և այդ ժամանակի հսկա ձեռնարկություններին:

Մինչև 1960-ական թթ. այդ երկու տերմինները օգտագործվել են որպես հոմանիշներ տնտեսագետների և սոցիոլոգների կողմից: Տնտեսագետ Թեոդոր Լեվիտը «գլոբալացում» տերմինը օգտագործել է իր «Շուկայի գլոբալացումը» հոդվածում:

Սոցիոլոգներ Մարտին Ալբրոուն և Էլիզաբեթ Քինգը գլոբալացումը սահմանում են որպես «այն բոլոր գործընթացների ամբողջություն, որոնց միջոցով աշխարհի մարդիկ միավորվում են մի հասարակության մեջ»:

Գլոբալացում կամ համաշխարհայնացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից: Գլոբալացմանը նպաստում է տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը:

2000 թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամը ճանաչեց գլոբալացման չորս տեսակ՝ առևտուր և գործարքներ, կապիտալի և ներդրման շարժեր, միգրացիա և մարդկանց տեղաշարժ և կրթության տարածում և սերմանում: Գլոբալացման հետ կապված են նաև գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտվածությունը և այլ էկոլոգիական խնդիրներ: 🙁

Այսպիսով, գլոբալացման գործընթացը ազդում է բիզնես կազմակերպությունների, տնտեսության, սոցիալ-մշակութային ռեսուրսների և բնական միջավայրի վրա:

Գլոբալիզացիայի աղբյուրներն են`

▪Գիտատեխնոլոգիական զարգացում, մասնավորապես համացանցի զարգացում, որի շնորհիվ պետությունների միջև հեռավորությունը աննշան է դառնում: Այսօր մենք ունենք հնարավորություն ստանալ ինֆորմացիա և նույնիսկ առցանց կրթություն` գտնվելով աշխարհի ցանկացած կետում:

▪ Համաշխարհային առևտուրը, որ դարձել է ավելի ազատ:

▪ Մշակութային ավանդույթների միավորում:

Գլոբալիզացիան ունի ինչպես շատ դրական, այնպես էլ որոշ բացասական կողմեր:

 

Կազմեց Կարինե Տերտերյանը: