Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է:

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

Այսօր, հունվարի 11-ին, նշվում է Շնորհակալության միջազգային օրը (International Thank You Day): Հոգեբանների կարծիքով երախտիքի խոսքերը շոյում և ուրախություն են պարգևում մարդկանց, նույնիսկ  ի վիճակի են հանգստացնելու: Բարի երախտիքի խոսքերի միջոցով մարդիկ ուշադրություն են ցուցաբերում և դրական զգացումներ փոխանցում միմյանց: Իսկապես, երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, իհարկե, եթե ասվում են անկեղծորեն:

Ուրեմն, փորձե′նք ավելի հաճախ հայտնել մեր երախտագիտությունը` բարի խոսքեր ասելով: