Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետևում ենք կեցվածքին

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, որ անհարմար կոշիկ կամ ծանր պայուսակ կրելու սովորությունը վնասակար է առողջության համար:

Պարզվել է, որ կոշիկը մեծ նշանակություն ունի կեցվածքի և ողնաշարի վիճակի համար: Անհարմար ու նեղ կոշիկը կարող է դառնալ ողնաշարի տարբեր հատվածների, ինչպես նաև ոտնաթաթի ձևափոխման պատճառ և նույնիսկ հանգեցնել վիրահատական միջամտության անհրաժեշտության:

Կա տեսակետ, որ բարձրակրունկները ուղղում են կեցվածքը, գեղեցկացնում կազմվածքը, ինքնավստահություն և կանացիություն հաղորդում։ Ինչևէ, անչափահաս աղջիկներին չի կարելի կրել բարձրակրունկ կոշիկներ, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ոտնաթաթի կամարի ձևավորման վրա: Բարձրակրունկ կոշիկները նաև վտանգավոր են վնասվածք ստանալու վտանգի պատճառով: Եթե այնուամենայնիվ, ընտրում եք բարձրակրունկ կոշիկներ, ապա`

  • ձգտեք, որ կրունկի բարձրությունը չգերազանցի 4-5 սմ. (մասնագետները նպատակահարմար են համարում 2-3 սմ կրունկի առկայությունը), իսկ ոտնաթաթի հատվածում լինի հաստ տակացու։
  • բարձրակրունկ կոշիկները հագեք ոչ այնքան երկար ժամանակով՝ հարմար առիթի դեպքում փոխելով դրանք տափակ կամ սպորտային կոշիկներով, հատկապես եթե պատրաստվում եք շատ քայլել կամ կանգնած լինել։
  • Բարձրակրունկ կոշիկներով մի վազեք, քանի որ ոտքերի ճնշումը վազքի ժամանակ մեծանում է։
  • Օգտագործեք կոշիկի հատուկ ներդիրներ, որպեսզի նվազեցնեք ոտնաթաթի և կրունկի վրա ընկած ծանրաբեռնվածությունն ու ճնշումը։
  • Ամեն օր հատուկ վարժություններ կատարեք, որպեսզի մարզեք ոտքի մկանները։

 

Ողնաշարի հետ կապված խնդիրների զարգացմանն է նպաստում նաև միայն մեկ ուսին պայուսակներ կրելու սովորությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս ուսապարկը կրել բացառապես երկու ուսին կամ պարբերաբար փոխել ուսը, ծանր պայուսակների դեպքում` ծանրությունը բաշխել հավասարապես, նաև պարբերաբար հանգստանալ: Եթե պայուսակի քաշը կազմում է մարմնի զանգվածի ավելի քան 10%-ը, ապա այն առհասարակ խորհուրդ չի տրվում կրել, քանի որ դա շատ վնասակար են ողնաշարի համար: