«Ես արդեն եղել եմ այս վայրում, այս իրադարձությունը արդեն կատարվել է ինձ հետ»։
Գրեթե բոլորս էլ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ մեզ թվում է, որ տվյալ իրադարձությունը երկրորդ անգամ է մեզ հանդիպում 🙂 Այսպիսի զգացողությունը կոչում են ԴԵԺԱՎՅՈՒ:
Այն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «արդեն տեսած» (deja vu)։
Հին փիլիսոփաները կարծում էին, որ դեժավյուն հիշողություն է անցած կյանքի մասին և միևնույն բանի անվերջ կրկնությունն է։
Արիստոտելը նույնպես փորձել է բացատրել այս երևույթը և ասել է, որ դեժավյուի պատճառը հոգեկան խանգարմուներն են։ Չնայած այս կարծիքին` երևույթը չի դադարել պահպանել իր կախարդական հմայքը 🙂
Ներկայումս գիտնականների հետազոտությունները հանգեցրել են այն կարծիքին, որ դեժավյուն ոչ մի կապ չունի անցած կյանքի գոյության և ապագան կանխագուշակելու կարողությունների հետ։ Նյարդաբաններն եկել են այն եզրահանգմանը, որ դեժավյուն ուղեղի որոշ բաժինների աշխատանքի կարճատև խանգարումն է, որի հետևանքով մարդը չի կարողանում տարբերակել նոր ինֆորմացիան հիշողությունից։ Այդ ֆենոմենը նաև ուղղակիորեն կապված է քունքային բլթի էպիլեպսիայի հետ և առաջանում է նոպայից առաջ: Դրան խթանում են սթրեսը, հոգնածությունը, ալկոհոլի չարաշահումը։ Այս ամենի հետևանքով մեր ուղեղը նոր զգացողությունը շփոթում է հնի հետ։
Այսպիսով, դեժավյուն ամենայն հավանականությամբ, խաբուսիկ զգացողություն է։
Սակայն այս ամենը իմանալով` կարիք չկա վախենալ դեժավյուից և զրկել քեզ այդ պահերը զգալու հաճույքից։
Կազմեց Sona Ghukasyan-ը: