Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու ենք մենք լացում: Ահա 5 հետաքրքիր փաստ լացի մասին:

Լացի մեխանիզմը բավականին պարզ է. ի պատասխան ուժեղ հույզի` մեր նյարդաէնդոկրին համակարգը արձագանքում է հորմոններ արտադրելով, որոնց արդյունքում աչքերում արցունքներ են հայտնվում:

Սակայն լացելու պահին մեր օրգանիզմում մի շարք հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում 🙂

1.Լացի պահին օրգանիզմն անցնում է «մարտական ռեժիմի».

Ուժեղ հուզական ցնցումների ժամանակ ուղեղը սկսում է արտադրել սթրեսի հորմոն՝ կորտիզոլ, որը բարձրացնում է մարդու ակտիվությունը, և օրգանիզմն անցնում է «մարտական վիճակի»` մոբիլիզացնելով ուժերը: Հենց այդ պատճառով չարժե որևէ լուրջ որոշում կայացնել լացելու ժամանակ, հույզերի ազդեցույթյան տակ: Ավելի լավ է սպասել, մինչև հանդարտվելը:

2.Լացը բարելավում է տրամադրությունը.

Որքան էլ դա տարօրինակ հնչի, լացը կարող է բարելավել տրամադրությունը, քանի որ թույլ է տալիս ազատվել բացասական հուզական բեռից: Ահա թե ինչու մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս լացել, որպեսզի «սիրտը թեթևանա»:

3.Լացելիս ձայնը ցածրանում է.

Շատերը նկատել են, որ լացելու ժամանակ կոկորդում ասես թե գունդ է գոյանում: Ձայնն ավելի ծանր և ցածր է դառնում սթրեսի հորմոն կորտիզոլի ազդեցության տակ, որը նաև կոկորդում լարվածություն է ստեղծում և փոքր-ինչ դանդաղեցնում է շնչառությունը:

4.Արցունքը սպանում է որոշ վնասակար միկրոօրգանիզմներին.

Արցունքը պարունակում է լիզոցիմ կոչվող նյութ, որը պարունակվում է նաև մարդու այլ բնական հեղուկների մեջ (թուք, մայրական կաթ, սերմ, լորձ): Այդ նյութը ունի բակտերիցիդ (մանրէասպան) ազդեցություն և մանրէների շատ տեսակների սպանում է ընդամենը 10 րոպեում:

5.Լացն ազդանշան է մյուսների համար.

Լացի ազդեցությամբ ձեր դեմքի արտահայտությունը փոխվում է, այնպես որ մարդիկ սկսում են ավելի լավ հասկանալ ձեր հոգեվիճակը: Ահա թե ինչու մարդիկ արտասվող մարդու նկատմամբ համակրանք ու ըմբռնում են ցուցաբերում: Ի միջիայլոց, այդ հնարքը լայնորեն օգտագործում են որոշ կանայք և աղջիկներ, իրենց ուզածին հասնելու համար 🙂

Լացը՝ դյուրազգաց անձնավորություն, լավ մարդ և ընկեր լինելու նշան է։ Երբեմն ձեր միջից ցավը հանելու համար անհրաժեշտ է ուղղակի լաց լինել և բացվել այն մարդու մոտ, ով կարող է ձեզ աջակցել և հասկանալ։ Լացը նաև ուժեղ մարդու նշան է։

 

Կազմեց` Karen Sarian-ը: