Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից…

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 2)
Շարունակենք խոսել վնասվածքների կանխարգելման մասին մարզվելիս։ Եթե սահում եք սահադաշտով, սնոուբորդով, սքեյթբորդով կամ սկուտերով, կրեք հատուկ պաշտպանիչներ։ Արմունկի և դաստակի պաշտպանիչները կարող են կանխել ձեռքի և դաստակի կոտրվածքները, իսկ ծնկի պաշտպանիչները պաշտպանում են ծնկները վնասվածքներից։ Որոշ մարզաձևերում, մասնավորապես՝ կոնտակտային սպորտաձևերում, օգտագործվում են միջադիրներ։ Կան սրունքի, ծնկի, արմունկի, դաստակի, կրծքավանդակի, ուսի, կոնքի և ազդրի միջադիրներ։ Հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և այլ կոնտակտային սպորտաձևեր խաղացող տղաները պետք է հատուկ բաժակ օգտագործեն սեռական օրգանների հատվածը պաշտպանելու համար։ Բոլոր…
Տեղադրված է 03.02.2026 , 12:57…  ավելին →

Քաղցր գազավորված ըմպելիքների վնասակարության մասին քաջատեղյակ են բոլորը: Դրանք պարունակում են շաքարի բարձր քանակներ և որոշ քիմիական միացություններ (այդ թվում օրթոֆոսֆորաթթու), որոնք խանգարում են սննդից մի շարք կարևոր միկրոտարրերի և վիտամինների ներծծումը:

Շաքարի քանակը վերահսկող մարդկանց համար ստեղծվել են քաղցր ըմպելիքների դիետիկ տարբերակներ, որտեղ շաքարի փոխարեն պարունակվում են արհեստական քաղցրացուցիչ նյութեր:

Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ և դրական չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ ըմպելիքները կարող են բարձրացնել ինսուլտների, սրտի նոպայի և դեմենցիայի (թուլամտության) ռիսկը 🙁 Պատճառը հենց արհեստական քաղցրացուցիչներն են, որոնք վնասակար են անոթների համար և բարձրացնում են ախորժակը: Ինչևէ, համաձայն հետազոտողների` դիետիկ քաղցր գազավորված ըմպելիքների վնասակարությունը բարձրանում է այն դեպքերում, երբ դրանք օգտագործվում են մեծ քանակներով` օրական երկու 355մլ-նոց շիշ և ավել:

 

Ուրեմն, ծարավը հագեցնելու համար ավելի լավ է օգտագործես սովորական մաքուր ջուր, որին կարող ես ավելացնել կիտրոն կամ լայմ, կոճապղպեղ, վայրի վարդի թերթիկներ կամ նանայի տերևներ 🙂