Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

20-րդ դարի 80-ականներից սկսած առաջացավ համակարգիչների բումը, և դրանք դարձան բարեկեցիկ կյանքի ատրիբուտներից մեկը: Իշխանություն և մեծ հարստություն ունեցողները ձգտում էին ձեռք բերել տարբեր գաջեթներ և ի ցույց հանել դրանք:

Ինչևէ, այսօր արդեն գաջեթները հասանելի են նույնիսկ ցածր եկամուտներ ունեցողների համար` օգտագործվելով ամենուրեք: 🙂

The New York Times ամսագիրը անդրադարձել է մարդկանց բարեկեցության մակարդակի և գաջեթների կիրառման միջև կապին: Մասնագետները ուսումնասիրել են տարբեր եկամուտներ ունեցող մարդկանց կենսակերպը և եզրակացրել, որ ներկայումս շատ մեծահարուստ ընտանիքներ նախընտրում են հնարավորինս քիչ օգտագործել տարատեսակ գաջեթները` համարելով դրանք վնասակար հատկապես երեխաների առողջության համար:

Այսպես, հանրահայտ Սիլիկոնե հովտի բնակիչների շրջանում մեծ տարածում է գտել տեղական դպրոցը, որտեղ երեխաներին տալիս են հիմնական կրթություն առանց գաջեթների` առաջին հերթին սովորեցնելով շփվել մարդկանց հետ և լուծել տարատեսակ խնդիրներ, քանի որ սա է ապագա կյանքի հաջողության գրավականը: 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Շերրի Տերկլը (Sherry Turkle) զուգահեռներ է անցկացնում գաջեթների և ֆաստֆուդ ռեստորանների միջև: Նա նշում է, որ եթե ձեր քաղաքում արագ սննդի ռեստորանը միակն է, դուք դժվար թե կարողանաք այն շրջանցել: 🙁

Ոչ մի բան չի կարող փոխարինել կենդանի շփումը, և մեծահարուստ մարդիկ պատրաստ են վճարել դրա համար: Այսպես, նրանք հագուստը գնում են թանկ բուտիկներում կամ կարում դերձակ-մոդելավորողների մոտ, երեխաների համար վարձում են ուսուցիչներ կամ նրանց ուղարկում մասնավոր դպրոցներ, որտեղ սահմանափակ է գաջեթների օգտագործումը, իսկ ճաշելու համար այցելում են ռեստորաններ: