Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 2)
Շարունակենք խոսել վնասվածքների կանխարգելման մասին մարզվելիս։ Եթե սահում եք սահադաշտով, սնոուբորդով, սքեյթբորդով կամ սկուտերով, կրեք հատուկ պաշտպանիչներ։ Արմունկի և դաստակի պաշտպանիչները կարող են կանխել ձեռքի և դաստակի կոտրվածքները, իսկ ծնկի պաշտպանիչները պաշտպանում են ծնկները վնասվածքներից։ Որոշ մարզաձևերում, մասնավորապես՝ կոնտակտային սպորտաձևերում, օգտագործվում են միջադիրներ։ Կան սրունքի, ծնկի, արմունկի, դաստակի, կրծքավանդակի, ուսի, կոնքի և ազդրի միջադիրներ։ Հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և այլ կոնտակտային սպորտաձևեր խաղացող տղաները պետք է հատուկ բաժակ օգտագործեն սեռական օրգանների հատվածը պաշտպանելու համար։ Բոլոր…
Տեղադրված է 03.02.2026 , 12:57…  ավելին →

Այն մարդկանց, ովքեր չեն հետևում «Վեգանական» կամ «Վեգետարիական» սննդակարգին, նրանց միջև եղած տարբերությունը կարող է անորոշ թվալ։ Իհարկե երկուսն էլ չեն ներառում ոչ մի տեսակի մսամթերք։ Իսկ ի՞նչ կարելի է ասել կաթնամթերքի, ձվի և շոկոլադի մասին։ Իրականում տարբերությունը շատ պարզ է։

Վեգանական սննդակարգի հետևորդները չեն օգտագործում ոչ մի կենդանական մթերք։ Մինչդեռ, վեգետարիական սննդակարգի հետևորդները կարող են ուտել կենդանական ծագման որոշ մթերքներ (օրինակ՝ կաթնամթերք, ձու)։
Մարդիկ սովորաբար ընտրում են այս սննդակարգերն առողջության հետ կապված խնդիրների, կրոնական սահմանափակումների կամ կենդանիներին չվնասելու բարոյական մտահոգությունների պատճառով։
Գոյություն ունեն մի քանի տարբեր տեսակի վեգետարիական սննդակարգի խմբեր։
Lacto-ovo –ն բուսակերների ամենատարածված տեսակն է։ Մարդիկ, ովքեր հետևում են այս սննդակարգին, ուտում են կաթնամթերք և ձու։
Lacto բուսակերները ուտում են կաթնամթերք, բայց ոչ` ձու։
Ovo բուսակերները հակառակը՝ ուտում են ձու, բայց ոչ` կաթնամթերք։
Pesco բուսակերները հետևում են կիսաբուսական սննդակարգին, ուտում են ձուկ և այլ ծովամթերք, բայց ոչ` մսամթերք կամ թռչնամիս։

Բուսակերները հակված է ուշադիր լինել կենդանիների բարեկեցության նկատմամբ, ուստի շատերը խուսափում են կաշվե և թավշյա արտադրանքներ կրելուց, քանի որ դրանք պատրաստված են կենդանիների կաշվից 🙁  Նրանց մի մասը նաև խուսափում է որոշ գործվածքներից, որոնք պատրաստված են բրդից և մետաքսից։

 

Այս սննդակարգերը կարող են շատ օգտակար լինել, բայց երկուսի հետևորդները պետք է զգուշանան որոշ տեսակի կարևոր սննդանյութերի պակասից և օգտագործեն բազմազան և ճիշտ հաշվեկշռված սննդակարգ։
Օրինակ` կաթնամթերքը կալցիումի և վիտամին D-ի հիմնական աղբյուրն է, ուստի այս սննդակարգերի հետևորդները պետք է ընտրեն կալցիումով հարուստ բուսական սնունդ և օգտագործեն մուգ գունավորում ունեցող կանաչեներ։ Վեգանները պետք է նաև հաշվի առնեն վիտամին D-ի հավելումների հարցը։

Երկաթի ամենալավ աղբյուրը կարմիր միսն է, ուտի բուսակերները պետք է հետևեն իրենց օրգանիզմում երկաթի քանակին և անհրաժեշտության դեպքում լրացնեն պակասը:

Վիտամին B12-ն անհրաժեշտ է սակավարյունությունը կանխելու համար և քանի որ այն հանդիպում է միայն կենդանական ծագման մթերքների մեջ, հատկապես վեգաններին անհրաժեշտ է հաշվի առնել վիտամինային հավելանյութերի կամ հարստացված սննդի օգտագործումը։

 

Կազմեց` Izabella Atajanyan-ը: