Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր քնի մասին

Այլ նորություններ

Ինչպես պատրաստվել նոր ուսումնական տարվան
Ահա և վերջացավ ամառը, սկսվեց նոր ուսումնական տարին, և որոշ աշակերտների մոտ ի հայտ եկան հուսահատության նշաններ։ :-( Ինչպե՞ս տրամադրվել դպրոց գնալուն և սովորելուն։ Մեր խորհուրդները կօգնեն սահուն ձևով կատարել այդ անցումը։ Կարգավորում ենք օրվա ռեժիմը․ Ամառվա ընթացքում շատերը կորցնում են սովորական աշխատանքային ռեժիմը՝ ավելի ուշ են պառկում քնելու և ուշ են արթնանում, երբեմն նույնիսկ նախատեսված ժամանակից քիչ են քնում։ Դասերի մեկնարկից 1-2 շաբաթ առաջ սկսեք նախապատրաստվել դպրոցական ռեժիմին և ավելի շուտ քնել ու արթնանալ։ Դա անհրաժեշտ…
Տեղադրված է 02.09.2024 , 10:29…  ավելին →

Քնի ընթացքում տեղի են ունենում մի շարք գործողություններ, որոնք մարդը առավոտյան չի հիշում, օրինակ`քնի մեջ ծիծաղել, խոսել, քայլել և այլն։

Կարծում ենք, լսել ես այդպիսի երևույթների մասին կամ գուցե ինքդ ես հանդիպել։ 🙂

Ի՞նչ է դա և որքանո՞վ է վտանգավոր։ Պետք է նշել, որ այս երևույթը բավականին տարածված է։ Սա մարմնի վարքային ռեակցիա է քնի ընթացքում։

Քնի մեջ խոսելը կարող է տեղի ունենալ քնի ցանկացած փուլում` արագ կամ դանդաղ։ Բժիշկներն այս շեղումը չեն համարում լուրջ կամ վտանգավոր։ Հաճախ այս “հիվանդությունը” հանդիպում է երեխաների մոտ և անհետանում է տարիքի հետ, բայց երբեմն սթրեսային իրավիճակների կամ նևրոզների պատճառով այն կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ։

Ծիծաղը կամ լացը քնի ընթացքում չիրականացված հույզերի ճնշված դրսևորումն է։ Եթե ձեզ ինչ-որ բան ուրախացրել կամ տխրեցրել է, ապա շատ հնարավոր է, որ հույզերն արտահայտվեն քնի ընթացքում։ Երբեմն դրանք կարող են լինել նաև երազների ռեակցիաները, որոնք առաջացրել են նմանատիպ էմոցիաներ։ Եվ իհարկե, լաց լինելը և ծիծաղելը քնի մեջ չի կարելի հիվանդություն համարել, սա նորմալ երևույթ է։

Նրանք, ովքեր խոսում կամ ավելի հազվադեպ` քայլում են երազի մեջ, կոչվում են լուսնորդներ։ Երևույթը հանդիպում է ավելի հաճախ 4-8 տարեկան երեխաների մոտ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առողջ երեխաների մինչև 25% գոնե մեկ անգամ ունեցել են նման դեպք։ Այն սովորաբար անցնում է սեռական հասունության ընթացքում։ Երբեմն երևույթը հանդիպում է որոշ մեծահասակների մոտ, ուղեկցում է էպիլեպսիա, հիստերիա կամ նևրոզ հիվանդությունները։

Իսկ վերջում մի փոքրիկ սարսափ պատմություն։ Ամերիկացի Սիմոն Ֆրեյզերը տառապում էր մղձավանջներից. նա հաճախ էր երազում տեսնում տարբեր հրեշների։ Մի գիշեր երազում տեսնում է, իբր հրեշը ցատկում է իր փոքրիկ որդու օրորոցի վրա։ Ինչպես իսկական հայր, նա բռնում է հրեշին և հարվածում պատին, միայն թե իրականում այդ հրեշը իր իսկ որդին էր… 🙁  Ի դեպ, դատարանը արդարացրել է Սիմոն Ֆրեյզին…

 

Կազմեց Izabella Atajanyan: