Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր արվեստի մասին

Այլ նորություններ

Ինչպես հաղթահարել սթրեսը․ պարզ խորհուրդներ
Սթրեսն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ սթրեսը թողնում է ինչպես բացասական, այնպես էլ որոշ դրական ազդեցություններ։ Չափավոր սթրեսը նաև օգտակար է, քանի որ օգնում է ադապտացվել (հարմարվել) տարբեր պայմաններին։ Ինչևէ, կարևոր է սովորել կառավարել սթրեսը և խուսափել գերլարումից, առողջական և հոգեբանական խնդիրներից։ Դրանք սովորաբար ուղեկցում են քրոնիկ սթրեսին, որի պատճառը կայուն բացասական հոգեհուզական վիճակն է։ :-( Մի քանի խորհուրդ, թե ինչպես դիմակայել և կառավարել սթրեսը․ Խոսի՛ր քո զգացմունքների և…
Տեղադրված է 02.10.2025 , 10:27…  ավելին →

Արվեստի որոշ տեսակներ, օրինակ՝ պարը, նկարչությունը, երգչախմբային երգեցողությունը, թմբուկ նվագելը և այլն կարող են էական ազդեցություն ունենալ մարդու առողջական վիճակի վրա: Այդ մասին նշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները։

Մասնագետներն ուսումնասիրել են մի քանի հարյուր հետազոտությունների տվյալներ, որոնք փորձել են բացահայտել արվեստի կապը տարբեր հիվանդությունների հետ։ Պարզվել է, որ արվեստի որոշ տեսակներ կարող են դեղերից ոչ պակաս ազդել մի շարք հիվանդությունների ընթացքի և բուժման վրա։ Օրինակ` շնչառական տեխնիկաները, որոնք օգտագործվում են երգեցողությամբ զբաղվելիս, օգտակար են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն ունեցող, ինչպես նաև բարձր տագնապայնությամբ կամ ընկճախտով (դեպրեսիայով) տառապող հիվանդներին։ Բացի այդ, երգելը լավացնում է պաշտպանությունը շնչառական հիվանդություններից։

Դեպրեսիայի, տագնապայնության և անհանգստության մակարդակը բավականին արդյունավետ նվազեցնում է ինչպես երգչախմբային երգեցողությունը, այնպես էլ նկարչությունը կամ արտ-օբյեկտներ ստեղծելը: Նաև բավականին լավ ազդեցություն է թողնում խմբով թմբուկ նվագելը։ Իսկ ահա սրտի քրոնիկական անբավարարություն ունեցող հիվանդներին օգտակար է պարել, սակայն ոչ ամեն տեսակ պարեր, այլ կոնկրետ` վալս 🙂

Իսկ օրինակ` գեղագրությունը կամ վայելչագրությունը օգնում է պայքարել սթրեսի, հիպերակտիվության և հետտրավմատիկ սթրեսային խանգարման դրսևորումների դեմ։

Այսպիսով, ԱՀԿ զեկույցում բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես արվեստը կարող է դրականորեն ազդել մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։