Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր մեր գիտակցության մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

1. Մեր որոշումների մեծ մասը մենք ենթագիտակցորեն ենք կատարում: Թեև մենք համոզված ենք, որ մեր բոլոր որոշումները մանրակրկիտ են կայացված, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենօրյա լուծումները մենք իրականացնում ենք ենթագիտակցորեն, և դա հիմնարար պատճառ ունի: Բանն այն է, որ մեր ուղեղը ամեն վայրկյան գրոհում է 11 միլիոն անհատական տվյալ, և ենթագիտակցությունը օգնում է մեզ որոշումներ կայացնելու հարցում 🙂

2. Մեր ամենավառ հիշողությունները խաբուսիկ են: Հուզիչ և դրամատիկական իրադարձությունների հիշողությունները հոգեբանության մեջ անվանում են` «հիշողությունների բռնկում»: Այս երևույթի հայտնի օրինակ էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը. երբ հոգեբանները խնդրել են ներկաներին պատվել դրա հետ կապված մանրամասները` անմիջապես հետո և երեք տարի անց: Պարզվել է, որ ավելի ուշ նկարագրությունների 90%-ը տարբերվել են բնօրինակից: Պատճառն այն է, որ հիշողության հետ կապված ուժեղ զգացմունքները խեղաթյուրում են այն 🙁

3. Մենք մեղադրում ենք այլ մարդկանց, ո´չ թե իրադարձությունները (կամ իրադարձությունները, ո´չ թե մեզ): Հիշենք, երբ մենք սպասում եք ինչ որ մեկին, նրա ուշացումը բացատրում ենք անպատասխանատվությամբ ու անուշադրությամբ, իսկ սեփական ուշացումը` արտաքին հանգամանքներով (օր.` խցանումներ): Հոգեբանության մեջ դա անվանում են «հատկանիշների հիմնարար սխալ» այսինքն՝ մարդկանց վարքագիծը քննադատելը մարդու ներքին առանձնահատկությունն է: Ցավոք, նույնիսկ գիտակցելով անարդար դատողություններ անելու մեր հակվածությունը, մենք շարունակում ենք կատարել այդ հիմնարար սխալը 🙁

4. Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կարևոր և մեր կյանքին վտանգ սպառնացող իրադարձությունների վրա: Նկատել եք արդյո՞ք, որ մենք միշտ կանգ ենք առնում դիտելու դժբախտ պատահարները: Իրականում մենք չենք կարող անտեսել վտանգավոր բաները: Ուղեղում առկա հնագույն կառուցվածքը պատասխանատու է պարզ ռեֆլեքսների և գոյատևման համար և հարցնում է. «կարո՞ղ եմ ուտել այն»,  «կարո՞ղ է դա ինձ սպառնալ»:

 

Կազմեց Իրինա Սահակյան-ը: