Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հայտնի դարձան այս տարվա Շնոբելյան մրցանակակիրները

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանում, անցկացվեց ավանդական դարձած Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:

Այս տարի մրցանակակիրների շարքում ընդգրկվել են մանկական թքի, թղթադրամով փոխանցվող մանրէների, մանկական տակդիրներ փոխող սարքի, պիցցա ուտելու, քորելու և խտուտի դրական ազդեցության գյուտերի վրա աշխատող գիտնականները 😊

 

Հիշեցնենք, որ Շնոբելյան մրցանակը (Ig Nobel Prize) հանդիսանում է նոբելյան մրցանակի ծաղրանմանություն և շնորհվում է արտասովոր և սրամիտ գյուտերի համար 🙂

Այս մրցանակը կանոնավոր հանձնվում է 1999 թ.-ից իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները հայտարարվելուց հետո, տարբեր ոլորտներում աշխատող 10 գիտնականներին, զվարճալի, աբսուրդային կամ ակնհայտորեն հիմար «ձեռքբերումների» համար։