2020թ.-ի հոկտեմբերին ԿՏՏԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը) և Вконтакте սոցիալական ցանցը գործածության մեջ դրեցին դեռահասների համար հատուկ ստեղծված չատբոտ` նրանց հարցերին պատասխանելու նպատակով:
Հայտնի է, որ դեռահասները խուսափում են իրենց հուզող հարցերն ուղղել ծնողներին, ուսուցիչներին և նույնիսկ հոգեբաններին և բուժաշխատողներին: 🙁 Այդ հարցում օգնության են գալիս ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները` հատուկ համակարգչային ծրագրերի` չատբոտերի միջոցով:
Ռուսաստանում ստեղծված “Էլի” անունով չատբոտը, առանց նույնականացնելու օգտատիրոջը, կարող է պատասխանել որոշ շատ նուրբ հարցերին դեռահասների հասունացման, սիրո, առողջության մասին: 🙂
Առաջին նման չատբոտը ստեղծվեց 2018թ.-ին (անգլալեզու բոտ-հոգեթերապևտ Woebo), 2019թ.-ին մեկնարկեցին դեռահասների համար նախատեսված չատբոտեր Roo-ն և Sophie Bot:
Բնականաբար բոտը չի կարող լիարժեք փոխարինել մասնագետի հետ կենդանի շփումը, սակայն այն կարող է արագ գտնել պատասխան դեռահասին հուզող հարցով և տալ ուղղություն:
Ի դեպ, մեկնարկից ընդամենը 1.5 ամիս անց Էլիի խմբին միացավ ավելի քան 12,000 օգտատեր, իսկ բոտը պատասխանեց ավելի քան 300,000 հարցերի 22,000 օգտատերերից:
Նյութի և նկարի աղբյուր` https://iite.unesco.org/