Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաջողության հասնելու պարզ խորհուրդներ

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 1)
Գիտե՞ք, որ մաշված կոշիկներով կամ վատ լարված ռակետով թենիս խաղալը կարող է գրեթե նույնքան մեծացնել վնասվածքի ռիսկը, որքան առանց սաղավարտի հեծանիվ վարելը կամ առանց ուսադիրների ամերիկյան ֆուտբոլ խաղալը: Խոսենք սպորտի և վարժությունների անվտանգության մասին։ Սպորտով և այլ ակտիվություններով զբաղվելիս կրած հատուկ սարքավորումները կամ պարագաները վնասվածքները կանխելու գլխավոր բանալին են: Սկսենք սաղավարտներից։ Սաղավարտը կարևոր է այնպիսի սպորտաձևերի և ակտիվությունների համար, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը, բեյսբոլը, հեծանվավազքը, ձիավարությունը, սքեյթբորդինգը,  դահուկավազքը և սնոուբորդինգը: Սաղավարտները 75-85%-ով նվազեցնում են գլխի…
Տեղադրված է 08.01.2026 , 13:11…  ավելին →

Դու քեզ համարո՞ւմ ես հաջողակ մարդ: Եթե ոչ, ուրեմն այս օգտակար խորհուրդները քեզ հաստատ պետք կգան 🙂

 

Եվ այսպես.

  • Վաղ արթնացիր և օրդ սկսիր առավոտյան մարզանքից և առողջ նախաճաշից:
  • Պլանավորիր ամբողջ օրդ:
  • Շրջապատիր քեզ մարդկանցով, ովքեր դրական ազդեցություն կունենան քո ինքնադրսևորման վրա:
  • Աջակցիր ուրիշներին:
  • Ձգտիր իրականացնել սեփական նպատակները առանց երազանքները փոխելու:
  • Սպորտով զբաղվիր ամեն օր:
  • Ապահովիր ամենօրյա արդյունքների աճը և պատրաստ եղիր անել ավելին, քան պլանավորված էր:
  • Ձգտելով աճել` մի՛ վախեցիր ռիսկերի գնալ: Բարդ գործերից առաջ առաջացած վախերը ոչնչացնում են նպատակները:
  • Մշտապես բարեհամբույր եղիր մարդկանց նկատմամբ: Առաջինը ողջունիր և ժպիտով դիմավորիր նրանց:
  • Ներիր մարդկանց ցանկացած տիպի սխալների համար: Բոլորս էլ սխալներ ենք անում, երբեմն եսասիրության պատճառով, իսկ երբեմն էլ` զուտ պատահական ձևով: Հաջողակ և արժանապատիվ մարդու համար թշնամիներ չկան:
  • Եթե ասացիր, ապա անպայման արա: Բոլոր խոստումներդ 100%-ով իրականացրու: Հակառակ դեպքում ավելի լավ է համեստաբար լռել:
  • Միտքդ և ակտիվությունդ մշտապես համատեղիր:
  • Կատարիր դրական մտքերի մեդիտացիա և պատկերավորում՝ ամենօրյա ռեժիմով աշխատելով ինքդ քեզ վրա:

Եվ իհարկե` ամենակարևոր խորհուրդը`

  • Հավատա՛ քո ուժերին, և ամեն ինչ կհաջողվի:

 

Պատրաստեց Teenslive կամավոր Անի Հովհաննիսյանը: