Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղթանակի տոն

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը` կրկնակի հաղթանակների օր: Հայաստանում այսօր Հաղթանակի և խաղաղության տոն է, մեր հայրերի և պապերի տարած մեծ հաղթանակի տոնը, իսկ Լեռնային Ղարաբաղում՝ Եռատոնը:

 

1945թ.-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը:

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում: Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: Խորհրդային կառավարության որոշմամբ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր:

Հարյուր հազարավոր հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար, պայքարելով բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Հայրենական պատերազմի հերոսի կոչում ստացել է 99 հայ, Նելսոն Ստեփանյանն ու մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ կրկնակի հերոսներ են:

 

Մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թ.-ին Շուշիի ազատագրմամբ: Շուշիի ազատագրումը Արցախի կյանքի և մահվան հարցն էր, և հայ ազատամարտիկները մայիսի 9-ին կրկնեցինք իրենց հայրերի ու պապերի սխրանքը՝ ազատագրելով Շուշին և բեկելով պատերազմի ընթացքը:

 

Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր ընկան իրենց հայրենիքի ազատության համար պայքարում: