Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գեղեցկության իմաստը սեր նվիրելն է:

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 2)
Շարունակենք խոսել վնասվածքների կանխարգելման մասին մարզվելիս։ Եթե սահում եք սահադաշտով, սնոուբորդով, սքեյթբորդով կամ սկուտերով, կրեք հատուկ պաշտպանիչներ։ Արմունկի և դաստակի պաշտպանիչները կարող են կանխել ձեռքի և դաստակի կոտրվածքները, իսկ ծնկի պաշտպանիչները պաշտպանում են ծնկները վնասվածքներից։ Որոշ մարզաձևերում, մասնավորապես՝ կոնտակտային սպորտաձևերում, օգտագործվում են միջադիրներ։ Կան սրունքի, ծնկի, արմունկի, դաստակի, կրծքավանդակի, ուսի, կոնքի և ազդրի միջադիրներ։ Հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և այլ կոնտակտային սպորտաձևեր խաղացող տղաները պետք է հատուկ բաժակ օգտագործեն սեռական օրգանների հատվածը պաշտպանելու համար։ Բոլոր…
Տեղադրված է 03.02.2026 , 12:57…  ավելին →

Այսօր կա մի առիթ բարձրացնելու քո սեփական և ուրիշների տրամադրությունը, քանի որ այսօր Գեղեցկության միջազգային օրն է, այսինքն` մեր բոլորիս օրը:

Գեղեցկության միջազգային օրը (International Beauty Day) նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին: Այս նախաձեռնությունը պատկանում է Էսթետիկայի և դիմահարդարման միջազգային կոմիտեին (CIDESCO): Սկսած 1995թ.-ից ողջունվում է այն ամենը, ինչ համարվում է գեղեցիկ և մարդկանց պարգևում գեղագիտական և բարոյական բավարարություն: Այդ պատճառով էլ շատ երկրներում և քաղաքներում հենց այդ օրն էլ անցկացվում են գեղեցկության մրցույթներ:

Փոքրիկ պատմական փաստ +

Հետաքրքրական է, որ միշտ չէ, որ բոլոր մրցույթներին մասնակցում են 90-60-90 դասական համարվող չափանիշներին համապատասխանող կանայք և աղջիկներ: Ժյուրին նաև առանձնացնում է նրանց, ովքեր աչքի են ընկնում անկրկնելի գեղեցկությամբ և յուրահատուկ համակրելի արտաքինով:

3248234644_5f35caa7af_o

 

Բացի գեղեցկության մրցույթներից այդ օրը անցկացվում են տարբեր քայլարշավներ, միջոցառումներ և փառատոններ, որոնց մասնակցում են շատ տարբեր մարդիկ: Հատկապես խրախուսվում է նորաձևության ընդունված չափանիշներին չհամապատասխանող, ոչ ստանդարտ կամ նույնիսկ տարօրինակ արտաքին ունեցող մարդկանց մասնակցությունը:

Գեղեցկությունն երբեք չի ունեցել հստակ չափանիշներ և բնորոշումներ: Յուրաքանչյուր դարաշրջան ունեցել է գեղեցկության իր չափանիշը, որին և ձգտել են նմանվել: Ժամանակին գեղեցիկ են համարվել փարթամ կանայք (տես Ռուբենսի նկարները), այնուհետ գեղեցկուհիներ են համարվել նուրբ և նիհար կազմվածք ունեցող աղջիկներ, ինչպես, օրինակ՝ Օդրի Հեփբերնը: Իսկ որոշ աֆրիկյան և ասիական երկրների և ցեղերի գեղեցկության չափանիշները մեզ կարող են նույնիսկ տարօրինակ թվալ:

Համաձայնվի′ր, որ գեղեցկությունը շատ հարաբերական բան է 🙂  :

 

 

Իրականում, գեղեցկության իսկական իմաստը սեր նվիրելու մեջ է: Իսկ դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը գեղեցիկ է, հատկապես մեզ սիրող մարդու աչքերում:

 

Աղբյուր` Calend.ru: