Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
#2018TeenHealth
2018թ.-ի մարտի 18-24-ը հայտարարվել է «Դեռահասների առողջության շաբաթ», որը նվիրվում է դեռահասների առողջության և զարգացման արդիական հարցերին, առողջ ապրելակերպի և պատասխանատու վարքագծի խրախուսմանը:
Ամբողջ աշխարհում դեռահասներն ու երիտասարդները ունեն միանման խնդիրներ: 2014թ.-ին Հայաստանում անցկացված ԴԵԱՎ միջազգային հետազոտությունը (HBSC) բացահայտել է հայ դեռահասների շրջանում ֆիզիկական ակտիվության պակաս, յուրօրինակ սննդային վարքագիծ, ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, տղաների շրջանում զգալիորեն բարձր է ֆիզիկական կռիվների հաճախականությունը, 15–ից 17 տ.-ում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը:
Դեռահասների առողջության շաբաթը աշխարհի շատ երկրներում նշվում է դեռահասների մասնակցությամբ տարբեր հետաքրքիր միջոցառումներով: Շաբաթվա յուրաքանչյուր օրը նվիրվում է մեկ թեմային.
- Մարտի 18` Բռնության կանխարգելում
- Մարտի 19` Կանխարգելիչ խնամք և պատվաստումներ
- Մարտի 20` Առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն
- Մարտի 21` Հոգեկան առողջություն
- Մարտի 22` Սեռական առողջություն
- Մարտի 23` Ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործում
- Մարտի 24` Բերանի խոռոչի հիգիենա
Այս տարի Հայաստանը ևս միացել է նախաձեռնությանը: Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին: