Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դեռահասները լուսաբանում են

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Դեկտեմբերի 2-ին «Հերացի» ավագ դպրոցի սաները կազմակերպեցին բաց դասերի շարք` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Նրանք պատրաստեցին նյութեր իրենց կրտսեր դասընկերների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիների, վարակի ընթացքի, հետազոտման, բուժման և կանխարգելման մասին:

Միջոցառումների ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ավելի մանրամասնորեն տեղեկանալու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, ներկայացվեցին կարևոր փաստեր, բացահայտվեցին տարածված միֆեր, ցուցադրվեցին ՄԻԱՎ-ի մասին կարճամետրաժ տեսաֆիլմեր (որոնք նկարահանվել են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ), ինչպես նաև անցկացվեցին փոքրիկ մրցույթներ: 🙂

 

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված: Մտածի՛ր ապագայի մասին: