Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դեռահասները հորդորում են զերծ մնալ ծխախոտից

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Օրեր առաջ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի սաները կազմակերպեցին հատուկ բաց դաս-քննարկում` նվիրված ծխախոտի օգտագործման հետևանքներին: Քննարկմանը որպես հյուր մասնակցեցին Teenslive.am հարթակի համակարգող-բժիշկները:

Ուսանողները պատրաստեցին տպավորիչ ներկայացում ծխախոտի ազդեցության մասին, կիսվեցին գիտական փաստարկներով և վիճակագրական տվյալներով, մտքեր փոխանակեցին իրենց հետաքրքրող հարցերի շուրջ:

Կրթահամալիրի ուսանողները նաև անցկացրեցին փոքրիկ հարցում փողոցի անցորդների շրջանում` իրենց ծխելու և ծխախոտից հրաժարվելու փորձի մասին: Բավականին տպավորիչ էր նաև նույն կրթահամալիրի մանկապարտեզի ավագ խմբի սաների խոսքն` ուղղված մեծահասակներին, չծխելու կոչով: Ի դեպ, այդ տեսանյութը ևս ամբողջությամբ պատրաստեցին քոլեջի ուսանողները 🙂

Միջոցառման կարգախոսն էր «Ծխախոտի փոխարեն օգտագործենք օգտակար խոտաբույսերից թեյեր»: Վերջում բոլոր ներկաները հյուրասիրվեցին դեռահասների իսկ ձեռքերով պատրաստված համեղ թեյով, տնական մուրաբաներով և մրգային կարկանդակով: 🙂

Կեցցե՜ն մեր ակտիվ դեռահասները:

 

Կիսվեք ձեր հետաքրքիր նախաձեռնություններով մեր խմբում և քաջալերե՛ք հասակակիցներին նույնպես պայքարել ծխախոտի դեմ: