Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դեկտեմբերի 1-ին նշվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա 30-ամյակը

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

1983 թվականին գիտնականներ Լյուք Մոնտանյեն և Ռոբերթ Գալլոն հայտնաբերել են մի վիրուս, որը մարդու մոտ առաջացնում է ինունոդեֆիցիտային վիճակի զարգացում: Հետագայում վիրուսն անվանեցին ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս):

Եվ չնայած տարիներ ի վեր ՄԻԱՎ-ի դեմ տարվող տևական պայքարի` 2017թ.-ին ամբողջ աշխարհում 36.7 միլիոն մարդ ապրում էր ՄԻԱՎ-ով (WHO): Եվ նույնիսկ 2030թ.-ին դեռևս շուրջ 80 դեռահաս օրական մահանալու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից (UNICEF, Nov.2018):

 

1988թ.-ից սկսած դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարին մարդկության ուշադրությունը դարձնելու և ՄԻԱՎ-վարակակիրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ամեն տարի այդ օրը ամբողջ աշխարհում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ:

Ի դեպ, այս տարի նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա 30-ամյակը: Այս տարվա միջոցառումներն անցկացվում են “KNOW YOUR STATUS” / «Իմացիր քո կարգավիճակը» կարգախոսով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին կարդա մեր հոդվածներում` «Նախնական տեղեկատվություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ», «Ընկերություն առանց խոչընդոտների»:

Իսկ եթե հետաքրքիր տեսանյութերի սիրահար ես, տեղեկացիր` դիտելով այս տեսահոլովակը: