Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր Գիտության միջազգային օրն է

Այլ նորություններ

Ինչպես հաղթահարել սթրեսը․ պարզ խորհուրդներ
Սթրեսն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ սթրեսը թողնում է ինչպես բացասական, այնպես էլ որոշ դրական ազդեցություններ։ Չափավոր սթրեսը նաև օգտակար է, քանի որ օգնում է ադապտացվել (հարմարվել) տարբեր պայմաններին։ Ինչևէ, կարևոր է սովորել կառավարել սթրեսը և խուսափել գերլարումից, առողջական և հոգեբանական խնդիրներից։ Դրանք սովորաբար ուղեկցում են քրոնիկ սթրեսին, որի պատճառը կայուն բացասական հոգեհուզական վիճակն է։ :-( Մի քանի խորհուրդ, թե ինչպես դիմակայել և կառավարել սթրեսը․ Խոսի՛ր քո զգացմունքների և…
Տեղադրված է 02.10.2025 , 10:27…  ավելին →

Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության միջազգային օրը (World Science Day for Peace and Development)։

1999 թ. Բուդապեշտում Համաշխարհային գիտական կոնֆերանսի ժամանակ (World Science Forum) խոսվել էր հասարակության և գիտության միջև առավել սերտ համագործակցության անհրաժեշտության մասին և որոշվել է հատուկ օր նվիրել գիտությանը։ Կոնֆերանսի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես հաստատել է Գիտության միջազգային օրը և հատուկ շեշտադրվել է գիտության նվաճումների օգտագործումը խաղաղ նպատակներով` հանուն մարդկության զարգացման:

 

Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության և հասարակության վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։

Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր և կանխատեսումներ անել։

2019թ.-ի օրվա խորհուրդն է “Open science, leaving no one behind” կամ «Բաց գիտություն, ոչ ոքի հետևում չթողնելով»: Դա նշանակում է, որ գիտությունը պետք է լինի բաց և հասանելի ոչ միայն գիտական հանրության, այլ ողջ հասարակության համար:

Գիտության մասսայականացումը ժամանակակից և հասանելի ձևով՝ գիտական իմացությունների տարածումն է մարդկանց ավելի լայն շերտերի շրջանում։ Գիտության մասսայականացումը մասնագիտական տեղեկատվության վերափոխումն է այն լեզվին, որն ավելի մատչելի է հասարակության համար։ Գիտության մասսայականացման խնդիրն է վերափոխել այսպես կոչված «ձանձրալի և չոր» գիտական տեղեկատվությունը հետաքրքիր, հասկանալի և հասանելի բոլորին տեղեկատվությամբ։