Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր չենք մտածում ոչ մի լուրջ հարցի մասին

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

Փետրվարի 27-ին ԱՄՆ-ում նշվում է «Պարզ լուծումների» կամ «Առանց ուղեղը լարելու օրը» (No Brainer Day): Այդ օրը նշվում է 1996թ.-ից, Adrienne Sioux Koopersmith անունով մի ամերիկացու նախաձեռնությամբ, ով ցանկացավ հիշեցնել մարդկանց, որ աշխարհի շատ հարցեր բավականին պարզ են, իսկ առօրյա խնդիրների մեծ մասն ունեն բավականին ակնհայտ և պարզ լուծումներ:

Այդ օրը առաջարկվում է նշել` խուսափելով անել որևէ բան, որ պահանջում է ուղեղի լարում և մեծ ջանքեր: Եվ առհասարակ, գոնե այսօր պետք է ամեն ինչ «թեթև» ընդունել:

 

Ինչպե՞ս կարելի է նշել այդ օրը:

 

Իհարկե, այդ մասին էլ պետք չէ շատ երկար մտածել` լարելով ուղեղի բջիջները 🙂 : Օգտագործիր այս օրը մի լավ հանգստանալու, լիցքաթափվելու և ուղեղին լրիվ հանգիստ տալու նպատակով, այսինքն մի մտածիր ոչ մի խնդրի շուրջ, մի վերլուծիր ոչ մի բան: Թո՛ղ այդ ամենը հաջորդ օրվա համար: Կարող ես ժամանակ անցկացնել քո մտերիմ մարդկանց հետ, զբաղվել որևէ թեթև և հաճելի գործով, օրինակ` սիրած սպորտով, զբոսնել, գիրք կարդալ կամ դիտել սիրելի ֆիլմը:

 

Հետաքրքիր փաստ մեր ուղեղի մասին.

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ապացուցել են, որ մարդու ուղեղը կարող է մշակել նկարներ, որոնք նա տեսել է ընդամենը 13 միլիվայրկյանի ընթացքում:

 

Աղբյուր` https://www.timeanddate.com/holidays/fun/no-brainer-day