Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Աշխատավորի միջազգային օր

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Մայիսի 1-ին բազմաթիվ երկրներում նշվեց Աշխատանքի միջազգային օրը: Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այն պաշտոնական տոն է, մյուս երկրներում տոնը նշում են ոչ պաշտոնապես` տարբեր միջոցառումներով և բողոքի ցույցերով` հանուն աշխատավորների իրավունքների պաշտպանության:

Որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն` մայիսի 1-ը առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թ. մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախմամբ: 1889 թ.-ին Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը` աշխատավորներ, ուսանողներ և երեխաներ:

Ներկայուս մայիսի 1-ը տարբեր երկրներում նշվում է յուրովի` ցույցերով, երթերով, տարբեր միջոցառումներով: Իսկ մի շարք եվրոպական երկրներում այն նշվում է որպես գարնան վերադարձի օր:☺️